Լիթիում-իոնային մարտկոցներ և էլեմենտներ (թույլատրվում է, եթե գտնվում է սարքավորման մեջ և չի գերազանցում 100 վատտ hզորությունը):
Արգելված ապրանքներ
Ալկոհոլային խմիչքներ, օծանելիք։
Պարտադիր է, որ դեղերը չլինեն հոգեմետ և չպարունակեն թմրանյութ: Հոգեմետ նյութեր չպարունակող դեղամիջոցներից թույլատրվում է առաքել 1 տարվա մեջ 5 տարբեր դեղամիջոցների՝ յուրաքանչյուրից 3 սպառողական փաթեթ։
Ռադիոակտիվ պարագաներ:
Պայթունավտանգ, հրավտանգ, դյուրավառ նյութեր, քիմիական նյութեր (թունաքիմիկատներ), լվացքի փոշի, չոր սառույց (сухой лед), բենզին, մեթիլ սպիրտ, ացետոն, սոսինձ, սնդիկ, մագնիս, ֆոսֆոր, բրուցին, նիկոտին պարունակող սարքավորումներ, նյութեր և պարագաներ, խոշոր տեխնիկական սարքավորումներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ մագնիսներ։
Դյուրավառ նյութեր (ներքին այրման շարժիչներ, մեքենայի շարժիչներ, յուղեր, անտիֆրիզ)։
Դանակ, մկրատ, սուր, թուր, շեղբ ունեցող ցանկացած ապրանք։
Անօդաչու թռչող սարքեր, դրոններ։
Զենք և զինամթերք, որսորդական պարագաներ, ինչպես նաև ոչ իրական կամ խաղալիք զենքեր։
Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր:
Սննդամթերք:
Թմրանյութեր։
Հատուկ ջերմաստիճան կամ այլ պայմաններ պահանջող ապրանքներ։
IQOS, ծխախոտ, թութուն, էլեկտրոնային ծխախոտների բոլոր տեսակները։
Կենդանու կաշի կամ մորթի:
Կենդանիներ (բնական կաշի, բնական մորթի և այլն):
Ճնշում պարունակող այլ սարքեր ու առարկաներ։
Բույսեր, սերմեր, ծաղիկներ (թարմ և չոր):