Օգտվել հավելվածից Շարունակել բրաուզերում
Բոլոր ուղղությունների թարմացումներն՝ այստեղ։

060 616 616

Ինչով ենք մենք զբաղվում

Միջազգային օնլայն խանութների 95%-ը չի իրականացնում առաքում ՀՀ։ Հազվադեպ, նույնիսկ եթե իրականացվում է առաքում, առաքման արժեքը շատ թանկ է, իսկ ժամկետը՝ շատ երկար։ Գլոբբինգը՝ միջազգային օնլայն գնումների հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտվել օնլայն գնումների բոլոր առավելություններից և կատարել գնումներ 8 երկրներից՝ ԱՄՆ, Անգլիա, Գերմանիա, Չինաստան, Դուբայ, Իտալիա, Հունաստան և ՌԴ։

Բրենդ

Մենք գիտենք, թե ինչպես ստեղծել հաջողված ստարտափ, և որքան կարևոր է հաղթող բրենդ ունենալը: Մեր բրենդը ներկայացվել է առաջատար հարթակներում ՝ ներառյալ «Dieline» և «Packaging of the World»։

  • dieline
  • packaging-of-the-world-logo.png

Բրենդ

Ֆրանչայզինգ

Ֆրանչայզինգ

Գլոբբինգը միշտ գլոբալ ընդլայնման ճանապարհին է։Ավելի քիչ, քան 3 տարում ընկերությունը փոքրիկ ստարտափից դարձավ ամենապահանջված ընկերությունը տարածաշրջանում։ Լինելով ամենատարբերվողը և հիացնելով բոլորին Նյու Յորքի և Սինգապուրի ամենահեղինակավոր Ֆրանչայզինգ միջոցառումներին՝ մեր ընկերությունը միայն մեկ օրում ստացավ 300-ից ավել դիմում, և մեկ տարում ունի մասնաճյուղեր 3 երկրներում։

Իմանալ ավելին

Օնլայն գնումների փառատոն

2017-ին Գլոբբինգը կազմակերպեց ԱՊՀ-ում առաջին և միակ օնլայն գնումների փառատոնը։ Գլոբբինգը բերեց օնլայն գնումների մշակույթը Հայաստան։ Որպես նոր ծառայություն ներկայացնող ընկերություն՝ մենք կազմակերպեցինք մի շարք տարաբնույթ ուսուցողական միջոցառումներ, և առաջինը տարածաշրջանում` օնլայն գնումների փառատոն, որի նպատակն էր տրամադրել այն ամենն, ինչ անհրաժեշտ է միջազգային գնորդ դառնալու համար։ Ավելի քան 5000 մասնակից, թրեյնինգներ` ոլորտի առաջատար մասնակիցներից, գաղտնիքներ, նրբություններ և շատ ավելին, որպեսզի մեր հաճախորդներն օգտվեն միջազգային օնլայն գնումների անսահման առավելություններից։

Օնլայն գնումների փառատոն

what-doing-video-img

Ինչու Գլոբբինգ

8035011

ԱՌԱՔՎԱԾ ԾԱՆՐՈՑ

922731

ԳՐԱՆՑՎԱԾ ՕԳՏԱՏԵՐ

370,000+

ՀԵՏԵՎՈՐԴ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Ժամանակի և գումարի խնայողություն

  • Ինովացիոն սպասարկման սրահներ

    Մեր նորարարական ռոբոտացված համակարգով աշխատող սպասարկման սրահներում ծանրոց ստանալը տևում է միջինում 20 վայրկյան։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր ժամանակը։

  • Էքսպրես պահեստ

    Ծանրոցները գրանցվում են մեր ԱՄՆ պահեստ հասնելուց հետո 24 ժամվա ընթացքում և ուղարկվում Հայաստան:

  • Նորարարական լոքերների ամենամեծ ցանցը ՀՀ-ում

    Ստացեք Ձեր ծանրոցները 100+ հասցեում գտնվող Online Shopping Network-ի լոքերների և առաքման ամենամեծ ցանցից ՀՀ-ում։

  • Փաստացի քաշ

    Բոլոր էքսպրես առաքումների համար նվազագույն վճար չի գանձվում, իսկ հաշվարկը կատարվում է փաստացի քաշով՝ բացառությամբ գերծավալային ծանրոցների։

  • 0% գնման հարկ

    Մեր ԱՄՆ պահեստը գտնվում է Դելավեր նահանգում, որտեղ չի գործում գնման հարկ։

  • Առաքում 8 երկրից

    Աշխարհը Ձերն է Գլոբբինգի հետ։ Մենք առաքում ենք 8 երկրից։ Միջազգային օնլայն խանութների լավագույն առաջարկները Ձերն են։

Մեր սպասարկման սրահները

Ռոբոտացված համակարգով աշխատող մեր ինովացիոն սպասարկման սրահներում ծանրոց ստանալը տևում է միջինում 20 վայրկյան, ինչը գործնականում նշանակում է, որ հերթեր չեն գոյանում։ Մեր սպասարկման կենտրոնների ֆուտուրիստական ձևավորումը, զուգորդված մեր ստորագրության հերոսի՝ ընձուղտ George-ի ջերմության և ընկերասիրության հետ, այնքան են սիրում, որ շատ հաճախորդներ գալիս են նկարվելու:

Տեսնել քարտեզի վրա

Մեր սպասարկման սրահները

Թիմ

Ջորջ Գլոբբինգ

Գնումների թերապիայի գիտությունների թեկնածու

David

Ջորջ Գլոբբինգ

Գնումների թերապիայի գիտությունների թեկնածու

Բարև բոլորին: Ես կարճ կպատմեմ Գլոբբինգի մասին: Ինձ համար Գլոբբինգը ստեղծելու հիմնական առաքելությունը մարդկանց օգնելն է: Իմ կյանքի ճանապարհին միշտ եղել են մարդիկ, ովքեր ինձ օգնել և ուղղորդել են, և ես հավատում եմ, որ մարդկային բարձրագույն արժեքներն ազատությունն ու հավասարությունն են: Որոշ ժամանակ Միացյալ Նահանգներում ապրելուց հետո ես զարմացա, թե ինչպես են տեղի բնակիչներն առանց որևէ խնդիրների գնումներ կատարում: Նրանք միշտ գիտեն, թե որտեղ կան զեղչեր, ինչպես գտնել և գնել լավագույն առաջարկները «Սև ուրբաթին», ինչն է լավ գնել «Կիբեր երկուշաբթին»​​ և, առհասարակ, կարող են գնել ամեն ինչ` առանց սահմանների և պայմանների: Երբ ես ստեղծեցի Գլոբբինգը, ես ուզում էի մարդկանց այդ նույն ազատությունը տալ, որպեսզի աշխարհագրական գործոնները նշանակություն չունենան իրենց ուզածը ստանալու համար: Գլոբբինգն ազատության և գնումների պարզության փիլիսոփայություն է: Գլոբբինգը միայն լոգիստիկ ընկերություն չէ, այն գնումների փիլիսոփայություն է այն մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ժամանակը և իրենց գումարը:

Գլոբբինգ Թիմ

Դիմավորեք Գլոբբերներին՝ երազողների մի խումբ, որ հավաքվել է կոտրելու բոլոր սահմանները, որ կատարեք գնումներ առանց խոչընդոտների։ Մեր թիմում հավաքված են մասնագետներ ամբողջ աշխարհից։ Մարտահրավերները շատ են և ամեն քայլափոխի, սակայն մենք միասին հաղթահարում ենք և կոտրում բոլոր սահմանները, նույնիսկ եթե դա խխունջի կեր առաքելն է։ Մենք այստեղ ենք, որ Դուք զգաք գնումների իրական ազատությունը։ Միացեք ազատությանը, միացեք Գլոբբինգին։

Գլոբբինգ Թիմ

Մեր Ջորջը

Մեր Ջորջը

Ջորջը գնումների թերապիայի գիտությունների թեկնածու է և աշխատում է Գլոբբինգում` որպես գնումների գլխավոր մասնագետ: Շնորհիվ իր անսովոր երկար պարանոցի՝ Ջորջը ոչ միայն հասնում է լավագույնին, այլև կիսվում է իր հնարավորություններով՝ օգնելով մեր հաճախորդներին տեսնել և հասնել նպատակին, նույնիսկ երբ ցանկալին վեր է բոլոր սահմաններից: Նա գիտի ամեն ինչ օնլայն խանութների, ակցիաների, զեղչերի և միջազգային օնլայն խանութներից գնումներ կատարելու մասին։

Սոցիալական պատասխանատվություն

Մեր ուղին` փոքրիկ ստարտափից մինչև ամենահաջողված և ամենաարագ զարգացող ընկերություն, մեզ սովորեցրել է, որ մեր առաջնային արժեքներից պետք է լինի սատարել այն ամենով, ինչով կարող ենք։ Ուստի մենք նախաձեռնեցինք բարեգործական ծրագրեր, իրագործեցինք ուսուցողական միջոցառումներ, փառատոններ և մեր դերն ունեցանք անհատների և մեր երկրի զարգացման գործում։

social

Սոցիալական աջակցություն

«Գլոբբինգ»-ն ակտիվորեն ներգրավված է բազմաթիվ ծրագրերում, որոնք ուղղված են կյանքի մակարդակի բարելավմանը: Դրանց թվում են «Անվադողերի հավաք սահմանի համար», «Առաքում բանակի համար», «Իրերի հավաք Մատենադարանի տարածքում», որի շրջանակներում 85+ բեռնատար ուղևորվել է դեպի Արցախ, ինչպես նաև հավաքվել է 38 տոննա հումանիտար օգնություն արտերկրից, որը «Գլոբբինգ»-ի միջոցով անվճար առաքվել է Հայաստան։ Մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք համահանրապետական տարածում ստացան և որոնց շրջանակներում «Գլոբբինգ»-ն իր ներդրումն ունեցավ՝ որպես ծրագրի նախաձեռնող, իրականացնող և համակարգող։

social

Գլոբբինգ բարեգործական ծրագիր

Որպես այս ծրագրի մաս՝ կազմակերպվում են անվճար դասընթացներ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող դեռահասների համար, և դեռահասները ստանում են ծրագրավորում սովորելու հնարավորություն:

social

Առաջընթացին զուգահեռ

2015 թվականից մենք կազմակերպում ենք տարեկան ավելի քան 20 ուսուցողական միջոցառումներ, որոնք ուղղված են օնլայն գնումների մասսայականացմանը: Մեր մասնագետները կիսվում են օնլայն գնումների բոլոր գաղտնիքներով, նրբություններով՝ ներկայացնելով, թե ինչպես գտնել լավագույն առաջարկներն ու իրականացնել գնումներ։

Խնայեք, մնացեք թրենդային Գլոբբինգի հետ

Թրենդային լինելը մեր ընկերության և մեր հաճախորդների ոսկե կանոնն է: Գլոբբինգն ընտրում են հաջողակ և ազդեցիկ մարդիկ, որոնց թվում են հայտնի բլոգերներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ: Լինել Գլոբբինգի հաճախորդ՝ նշանակում է լինել թրենդային և խնայել։

Խնայեք, մնացեք թրենդային Գլոբբինգի հետ

slider