Ինչպես կատարել գնում
Միջազգային օնլայն խանութների 95%-ը չի իրականացնում առաքում ՀՀ։ Հազվադեպ, նույնիսկ եթե իրականացվում է առաքում, առաքման արժեքը շատ թանկ է, իսկ ժամկետը՝ շատ երկար։ Գլոբբինգը՝ միջազգային օնլայն գնումների հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտվել օնլայն գնումների բոլոր առավելություններից և կատարել գնումներ 7 երկրներից՝ ԱՄՆ, Անգլիա, Գերմանիա, Չինաստան, Դուբայ, Իտալիա և ՌԴ։
-
Գրանցվեք և ստացեք Ձեր առաքման հասցեն
Մեր կայքում գրանցվելուց հետո Ձեր Էլ․ հասցեին կուղարկվի հաստատման նամակ։ Հաստատելուց հետո լրացրեք Ձեր տվյալները։ Լրացնելուց հետո Դուք անվճար կստանաք Ձեր անհատական հասցեներն ԱՄՆ-ում, Անգլիայում, Չինաստանում, Գերմանիայում, ՌԴ-ում, Դուբայում և Իտալիայում:
-
Գնեք օնլայն և օգտագործեք
Ձեր առաքման հասցենԳնումներ կատարելիս, մուտքագրեք Ձեր Գլոբբինգ առաքման հասցեն որպես առաքման հասցե: Մենք կստանանք Ձեր գնումը մեր պահեստում և կուղարկենք այն Ձեզ:
-
Ստացեք Ձեր ծանրոցը
≈ 5-10 աշխատանքային օրումԳնում կատարելուց հետո մուտքագրեք օնլայն խանութի տրամադրած բեռնակրման համարը և ապրանքի գինը Գլոբբինգի Ձեր էջում (տես ինչպես)։
Ստացեք Ձեր ծանրոցները ՀՀ-ում արագ և ապահով Գլոբբինգի հետ։
Իրականացվում է 100գր ճշտությամբ կլորացում դեպի վեր։ Օրինակ՝ եթե ծանրոցը կշռում է 1,380 գրամ, հաշվարկվում է 1,400 կգ։
Կարևոր է իմանալ ԱՄՆ
Էքսպրես առաքման դեպքում հաշվարկը կատարվում է փաստացի քաշով՝ բացառությամբ գերծավալային ծանրոցների։
Ծովային (Ստանդարտ) առաքման դեպքում վճարման է ենթակա իրական և ծավալային քաշերից առավելագույնը։
Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեր տարբերակող կոդն է։
Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։
Սուպերէքսպրես եղանակով առաքում պատվիրելիս խնդրում ենք հետևել,
որպեսզի 1 ծանրոցի չափսը չգերազանցի 121x81x60 սմ-ը, իսկ քաշը՝ 120 կգ-ը։
Էքսպրես եղանակով առաքում պատվիրելիս խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
Ստացեք Ձեր պատվերը մեր արտասահմանյան պահեստ մուտք գործելուց ≈ 3-9 աշխ․օրում`
օդային, ≈3,5 ամսում ծովային առաքման դեպքում։
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Կարևոր է իմանալ Մեծ Բրիտանիա
Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։
Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։
Համակարգում ծանրոցի հնարավորինս արագ գրանցման համար, խնդրում ենք պարտադիր մուտքագրել բեռնակրման համարը։
Կարևոր է լրացնել Ձեր ամբողջական անուն ազգանունը, ինչպես նաև Address Line 2-ը, քանի որ այն ձեր տարբերակող կոդն է։
Խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
Ստացեք Ձեր պատվերը մեր արտասահմանյան պահեստ մուտք գործելուց ≈ 5-10 աշխ. օր հետո:
Մեծ Բրիտանիայից դուրս գնված ապրանքները հնարավոր է մաքսազերծվեն Անգլիա մուտք գործելիս։
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է լինում հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Կարևոր է իմանալ Չինաստան
Էքսպրես առաքման դեպքում հաշվարկը կատարվում է փաստացի քաշով՝ բացառությամբ գերծավալային ծանրոցների։
Ծովային (Ստանդարտ) առաքման դեպքում վճարման է ենթակա իրական և ծավալային քաշերից առավելագույնը։
Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։ Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։Aliexpress-ից գնումներ կատարելիս անհրաժեշտ է կապ հաստատել վաճառողի հետ և տալ Գլոբբինգի տրամադրած Ձեր անհատական հասցեն Չինաստանում: Որոշ չինական կայքեր պահանջում են հասցեն նշել չինարենով։ Այս դեպքում ևս պարտադիր է Ձեր անվան հետ մուտքագրել նաև Ձեր Address 2-ը:
Բեռնակրման համարը ստանալուն պես պարտադիր մուտքագրեք այն Ձեր էջում՝ ծանրոցի արագ և անսխալ գրանցման համար։
Էքսպրես եղանակով առաքում պատվիրելիս խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
Եթե ծանրոցի մի կողմի չափը գերազանցում է 3մ-ը, խնդրում ենք պարտադիր նախապես զանգահարել 060 616 616՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է լինում հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Կարևոր է իմանալ Գերմանիա
Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։ Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։
Գերմանիայի օնլայն խանութներից գնումներ կատարելիս, ինչպես նաև ԵՄ երկրների օնլայն խանութներից դեպի Գերմանիա ապրանք(ներ) ներկրելու դեպքում պարտադիր է մուտքագրել տվյալ ապրանքների բեռնակրման համարները (tracking number) ու կցել հաշիվ-ապրանքագիրը (գերմաներեն՝ Rechnung) կամ կանխիկ վճարման դեպքում վճարման կտրոնը։ Օրինակներն՝ այստեղ:
Հնարավոր է, որոշ դեպքերում կարիք լինի ներկայացնել վճարման հաստատում բանկային քարտի քաղվածքից, որտեղ կերևա վճարման ամսաթիվը, վճարողի անունը և թե ում է վճարումը կատարվել։
ԵՄ երկրներից դուրս գնված ապրանքները Գերմանիայում հնարավոր է մաքսազերծվեն։
Խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
Ուշադրություն. եթե ծանրոցի չափսերը գերազանցում են 120x60x80 սմ-ը, խնդրում ենք պարտադիր նախապես զանգահարել 060 616 616` հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Կարևոր է իմանալ Իտալիա
Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։
Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։
Խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
Խնդրում ենք հաշվի առնել, որ Իտալիայի մեր պահեստում ծանրոցները չեն վերափաթեթավորվում։
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է լինում հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Կարևոր է իմանալ Դուբայ
Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։ Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։
Խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
Եթե ապրանքները առաքվում են փոստի միջոցով և մնում փոստային բաժանմունքում, մեր աշխատակիցները դրանք չեն կարող ստանալ փոստից։ Ուստի անհրաժեշտ է ընտրել այնպիսի առաքում, որի դեպքում ապրանքները կառաքվեն մինչև մեր պահեստ։
Ցանկացած ծանրոց, որը գնված չէ խանութից, պարտադիր պետք է ունենա «Globbing» նշում։
Խնդրում ենք հաշվի առնել, որ այլ երկրներից դեպի մեր Դուբայի պահեստ ապրանք առաքելիս անհրաժեշտ է ծանրոցի վճարից բացի, իրականացնել 5% երկրին վճարելիք պետական տուրք, առանց որի պահեստը չի կարող ընդունել ապրանքը։ Գնումն իրականացնելիս դիմեք վաճառողին և խնդրեք, որ այդ արժեքը ևս ներառի հաշիվ ապրանքագրի մեջ։ Մանրամասներն՝ այստեղ
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է լինում հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Ռամադանի ամսով պայմանավորված՝ Դուբայի պահեստը մարտի 23-ից ապրիլի 21-ը ներառյալ կաշխատի նոր աշխատանքային գրաֆիկով․ երկուշաբթիից շաբաթ՝ 10։00-15։00։
Կարևոր է իմանալ Ռուսաստան
Էքսպրես առաքման դեպքում հաշվարկը կատարվում է փաստացի քաշով՝ բացառությամբ գերծավալային ծանրոցների։
Վերգետնյա առաքման դեպքում վճարման է ենթակա իրական և ծավալային քաշերից առավելագույնը։
Էքսպրես եղանակով առաքում պատվիրելիս խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
«Գլոբբինգ»-ը պատասխանատվություն է կրում ծանրոցների համար` միայն դրանց մեր պահեստ հասնելուց հետո։
Եթե ծանրոցն առաքվի «Почта России»-ի միջոցով և մնա փոստային բաժանմունքում, «Գլոբբինգ» ընկերությունն իրավասու չէ և չի ստանա այն փոստից։ ՌԴ օնլայն խանութներից գնում կատարելիս պետք է ընտրել «Курьерская доставка»․
Եթե այնուամենայնիվ ծանրոցը չի առաքվել առաքման ծառայության միջոցով և հայտնվել է «Почта России»-ի բաժանմունքում, ապա անհրաժեշտ է մուտք գործել «Почта России»-ի հավելված և պատվիրել առաքում մեր ՌԴ պահեստի հասցեով, սա ՌԴ պահեստի կողմից իրականացվող «Հատուկ ծառայություն» է, որի արժեքն է` 2500 դրամ։
Խնդրում ենք հաշվի առնել, որ այլ երկրներից ՌԴ պատվիրելիս ծանրոցը գրեթե բոլոր դեպքերում կառաքվի «Почта России»-ի միջոցով և կառաջանա մաքսավճար։ Այդ ժամանակ «Գլոբբինգ»-ի աշխատակիցը չի այցելի փոստային բաժանմունք և չի իրականացնի վճարում։
«Հատուկ ծառայություն» չի կիրառվում մաքսավճար ունեցող ծանրոցների համար։
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է լինում հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Ռուսաստանի կառավարության ընդունած օրենքի համաձայն՝ Ռուսաստանից չի թույլատրվում արտահանել մի շարք ապրանքատեսակներ։ Ցանկն՝ այստեղ։ Ըստ հայտարարության՝ որոշումը կգործի մինչև 2022թ․ դեկտեմբերի 31-ը։
Ozon.ru օնլայն խանութից գնում կատարելիս համոզվեք, որ ծանրոցի վրա առկա է գնման պիտակ, այլապես պահեստը չի կարող այն ընդունել։
Անվճար տուն առաքում
10կգ կամ 10+ ծանրոցի դեպքում
Մեր սպասարկման սրահները
Ռոբոտացված համակարգով աշխատող մեր ինովացիոն սպասարկման սրահներում ծանրոց ստանալը տևում է միջինում 20 վայրկյան, ինչը գործնականում նշանակում է, որ հերթեր չեն գոյանում։ Մեր սպասարկման կենտրոնների ֆուտուրիստական ձևավորումը, զուգորդված մեր ստորագրության հերոսի ՝ ընձուղտ George-ի ջերմության և ընկերասիրության հետ, այնքան են սիրում, որ շատ հաճախորդներ գալիս են նկարվելու:
Կարևոր է իմանալ
Պարտադիր է մուտքագրել բեռնակրման համարը և ապրանքի գինը՝ մաքսատուն այցելելուց խուսափելու համար։ Ինչպես մուտքագրել։
Ձեր պատվերը պահեստ հասնելուն պես անվճար կվերափաթեթավորվի ու կգրանցվի արդեն փոքրացված չափերով, ինչի մասին էլ. հասցեով կստանաք ծանուցում, և Գլոբբինգ Ձեր էջում կտեսնեք ծանրոցի տվյալներն ու կարգավիճակը:Գրանցման պահից ընդամենը 24 ժամ անց ծանրոցը ավտոմատ կմտնի առաքման փուլ ու կլինի Հայաստանում՝ համաձայն Ձեր ընտրած առաքման մեթոդի ժամկետների:
Ի դեպ առաքումն ԱՆՎՃԱՐ է, եթե ունեք ավելի քան 10 ծանրոց կամ եթե ծանրոցները կշռում են 10 կգ-ից ավելի։
Կարող եք պատվիրել նաև առաքում լոքեր։ Գնեք օնլայն, ստացեք ամենուր՝ 300+ հասցե Երևանում և մարզերում: Contаctless և NFC վճարման համակարգ, touch ID (մատնահետքով ծանրոց ստանալու հնարավորություն), ամենամեծ պահատուփերը։
Մաքսային վճար գանձվում է յուրաքանչյուր տեղափոխվող բեռի համար, եթե ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200,000 դրամը։
Գերազանցող արժեքի մասը կմաքսազերծվի 15% չափով, գերազանցող քաշը՝ ոչ պակաս քան 2 եվրո՝ յուրաքանչյուր գերազանցող կգ-ի համար։