Ընդհանուր դրույթներ և պայմաններ
ԳԼՈՒԽ 1․ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՐԳ
1.1. Օգտագործված հետևյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ
ԳԼՈԲԲԻՆԳ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՀՎՀՀ՝ 00144452, գրանցման համար՝ 264.110.863832)։
ԿԱՅՔ www.globbing.com ինտերնետային կայքէջում տեղադրված էլեկտրոնային հարթակ և Գլոբբինգին պատկանող բջջային հավելված, ծրագրային ապահովում, որը նախատեսված է սմարթֆոններով, պլանշետներով և այլ շարժական սարքերով աշխատելու համար։
ՊԱՅՄԱՆՆԵՐ Օգտագործման ընդհանուր պայմաններ, Կայքում տեղադրված այլ պայմաններ, Գլոբբինգի և Օգտագործողի միջև հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերով (պայմանագրեր, համաձայնագրեր և այլն) սահմանված կարգավորումներ։
ՕԳՏԱԳՈՐԾՈՂ,
ՀԱՃԱԽՈՐԴ, ԴՈՒՔ Կայք մուտք գործող և/կամ Գլոբբինգի ծառայություններից օգտվող անձ (այդ թվում՝ իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ և այլն)։
ԳՈՐԾԸՆԿԵՐ Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան երկրի օրենսդրության համաձայն ստեղծված և գործող իրավաբանական անձ, որի հետ Ընկերությունը համագործակցում է պայմանագրային կամ այլ հիմունքներով:
ՕՆԼԱՅՆ ԽԱՆՈՒԹՆԵՐ ինտերնետային կայքէջ կամ բջջային հավելված, որի միջոցով վաճառվում են ապրանքներ։
ՊԱՏՎԵՐ Գլոբբինգին ուղղված հանձնարարություն։
ԱՌԱՔԱՆԻ Հաճախորդի Պատվերի հիման վրա Գլոբբինգի (կամ վերջինիս գործընկեր պահեստների) կողմից առաքման նպատակով ընդունված ծանրոց։
ՀԱՇԻՎ Կայքում կամ Հավելվածում Օգտագործողի կողմից բացված անհատական հաշիվ, որը հնարավորություն է տալիս օգտվել Գլոբբինգի ծառայություններից։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պայմաններով առաջարկվող ծառայություններ։
ՆԵՐԴՐՎԱԾՔ Առաքանիում առկա առարկաներ և նյութեր։
ԲԵՌՆԱՅԻՆ (TRACKING) ՀԱՄԱՐ Առաքանուն ամրացված եզակի համարներ, ծածկագրեր և/կամ շտրիխ կոդեր, որոնց նպատակն է տրամադրել տեղեկատվություն առաքանու գտնվելու վայրի վերաբերյալ։
ՀԱՍՑԵ 1, ADDRESS 1 Առաքանիներ ստանալու կամ ուղարկելու նպատակով Հաճախորդին տրամադրված հասցե, որը հանդիսանում է համապատասխան երկրում Գլոբբինգի կամ վերջինիս գործընկերոջ պահեստի հասցեն։
ՀԱՍՑԵ 2, ADDRESS 2 Գլոբբինգի կողմից ստեղծված անհատական ծածկագիր, որով հաստատվում է որոշակի առաքանին կոնկրետ Հաճախորդին պատկանելու հանգամանքը։
1.2. Եթե համատեքստից այլ բան չի բխում, ապա եզակի թվով նշված բառերի իմաստը տարածվում է նաև դրանց հոգնակիի նկատմամբ և հակառակը:
1.3. Պայմանների որևէ հոդվածին, բաժնին և/կամ հավելվածին կատարված հղումը պետք է մեկնաբանվի որպես Պայմանների այդ կոնկրետ հոդվածին, բաժնին և/կամ հավելվածին կատարված հղում:
1.4. Հղումը ցանկացած փաստաթղթի, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ սույն պայմաններին, դրա անբաժանելի մասը կազմող հավելվածներին, ներքին կամ նորմատիվ իրավական ակտերին, այլ փաստաթղթերին կամ դրանց առանձին դրույթներին ներառում է տվյալ փաստաթղթի կամ դրույթի՝ օրենքով կամ սույն պայմաններով սահմանված կարգով կատարված և տվյալ պահին գործող բոլոր փոփոխությունները և/կամ լրացումները:
1.5. Պայմաններում վերնագրերը ներառված են միայն հղումների մատչելիության համար և չեն կարող ազդել դրույթների մեկնաբանման վրա:
1.6. Ցանկացած հղում «օրենքին» նշանակում է ցանկացած օրենք (ներառյալ՝ ցանկացած ընդհանուր կամ սովորութային իրավունք), համաձայնագիր, սահմանադրություն, ստատուտ, օրենսդրություն, որոշում, նորմատիվ ակտ, կարգավորում, կանոնակարգ, կամ այլ իրավական ակտ որևէ իրավազորությունում, որն ունի պարտադիր կատարման ուժ, կամ որի կատարման պարտադիրությունը համապատասխանում է այդ իրավազորությունում ընդունված ընդհանուր պրակտիկային:
1.7. «Ներառել» կամ «ներառյալ» բառերը մեկնաբանվում են որպես զուգորդված «առանց սահմանափակման» արտահայտությամբ՝ ներառյալ այն դեպքերում, որտեղ այն զուգորդված չէ:
ԳԼՈՒԽ 2․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2.1 Պայմանները սահմանում և կարգավորում են Գլոբբինգի կողմից Ծառայությունների մատուցման և Կայքի օգտագործման շրջանակներում Ընկերության և Հաճախորդների միջև ծագած/ծագող իրավահարաբերությունները:
2.2 Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքում տեղադրված ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը, Օգտագործողը հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել է Պայմանները և անվերապահորեն ընդունում է դրանք:
2.3 Գլոբբինգը իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի փոփոխել Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը Կայքում հրապարակում է նորացված (փոփոխված) Պայմանները՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը։ Կողմերի միջև ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են իրավահարաբերության ծագման պահին գործող Պայմանների համաձայն։
ԳԼՈՒԽ 3. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
3.1. Համաձայնվելով Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ Ձեր գտնվելու վայրի օրենսդրության համաձայն Դուք լրիվ գործունակ եք, իրավունք ունեք օգտվել Ծառայություններից, անհրաժեշտության դեպքում՝ ստացել եք և պարտավոր եք ստանալ նաև Ձեր գտնվելու վայրի օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր թուլյտվությունները և համաձայնությունները (այդ թվում նաև ծնողների կամ այլ իրավասու անձանց համաձայնությունը՝ տարիքային անգործունակության դեպքում):
3.2. Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենսդրությամբ՝ օգտվելու Ծառայություններից:
3.3. Համաձայնվելով Պայմաններին, Դուք ընդունում եք, որ Գլոբբինգը չի կարող ստուգել Ձեր կողմից տրված տեղեկությունների և տվյալների հավաստիությունը, Ձեր հավաստումների իսկությունը, ուստի Դուք կրում եք յուրաքանչյուր անճշտության (այդ թվում նաև՝ ոչ հավաստի և կեղծ տեղեկատվության) համար ամբողջական պատասխանատվությունը:
ԳԼՈՒԽ 4. ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳ
4.1. Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար անհրաժեշտ է Կայքում բացել Հաշիվ և անցնել նույնականացում: Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ և օգտագործել միայն մեկ, այն է՝ համապատասխան անձնական տվյալները պարունակող և համապատասխան Հաճախորդի կողմից բացված Հաշիվ: Հաշիվը բացելիս անհրաժեշտ է տրամադրել իրականությանը համապատասխանող և ճշմարիտ տեղեկություններ:
4.2. Հաշիվը ակտիվացնելու նպատակով Գլոբբինգը Օգտագործողից պահանջում է Օգտագործողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան կամ համարը։ Հաշվի ակտիվացումը հնարավորություն է տալիս Հաճախորդին օգտվելու Ծառայություններից։
4.3. Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների (այդ թվում նաև՝ մուտքանուն, գաղտնաբառ) գաղտնիության պահպանման համար և իրենք են կրում իրենց Հաշվով կատարվող գործողությունների պատասխանատվությունը:
4.4. Օգտագործողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե կարծում է, որ իր Հաշիվ եղել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Օգտագործողի Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում բացառապես Օգտագործողը:
ԳԼՈՒԽ 5. ԳԼՈԲԲԻՆԳԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ
5.1. Գլոբբինգը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված փոստային և սուրհանդակային կապի ծառայություններ մատուցող կազմակերպություն է։ Գլոբբինգը նաև մատուցում է փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապակցված այլ ծառայություններ։
5.2. Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունները ներառում են սակայն չեն սահմանափակվում հետևյալով.
գործակալական պայմանագրերի հիման վրա օնլայն խանութներից Հաճախորդների անունից և վերջիններիս հաշվին ապրանքների գնում,
Ընկերության միջոցով գնված Առաքանիների փոխադրման կազմակերպում,
Հաճախորդների կողմից ինքուրույն ձեռք բերված Առաքանիների փոխադրման կազմակերպում:
5.3. Գործակալական պայմանագրերի հիման վրա օնլայն խանութներից Հաճախորդների անունից և վերջիններիս հաշվին ապրանքների գնման ժամանակ անհրաժեշտ է, որ Հաճախորդը իր Հաշվին ունենա բավարար միջոցներ նշված Պատվերը գնելու համար:
5.4. Գլոբբինգն իրավունք ունի հրաժարվելու այն Առաքանիների ընդունումից, որը չունի համապատասխան փաթեթավորում կամ ձևակերպում:
5.5. Անկախ ամեն ինչից Ընկերությունը չի տեղափոխում.
զենք, զինամթերք,
պատմական արժեք ունեցող արվեստի գործեր,
թանկարժեք մետաղների ձուլակտորներ և ջարդոն,
արտարժույթ,
վտանգավոր, պայթուցիկ և շուտ հրկիզվող նյութեր,
կենդանի բույսեր,
կենդանիներ,
այլ ապրանքներ, որոնք արգելվում են բեռնափոխադրման համար միջազգային, տեղական, միջպետական օրենքներով և նորմատիվներով, ինչպես նաև բեռնափոխադրող կազմակերպության ներքին ակտերով և կարգերով։
5.6. Առաքանիները տեղափոխման են ընդունվում փաթեթավորված: Սակայն Ընկերությունը իրավունք ունի ստուգել փաթեթավորված Առաքանու պարունակությունը` նրանում տեղափոխման համար արգելված ապրանքների առկայությունը բացահայտելու նպատակով: Ամեն դեպքում, Առաքանու ներդրվածքի ոչ օրինական/արգելված լինելու հետևանքով ծագած վնասների համար պատասխանատվություն է կրում Հաճախորդը։ Գլոբբինգը պարտականություն չունի ստուգելու Առաքանու ներդրվածքը։ Առաքանու ներդրվածքի բնույթից ելնելով Գլոբբինգը իրավունք ունի փոխելու ընտրված առաքման եղանակը։
5.7. Եթե փոխադրման համար արգելված ներդրվածք պարունակող Առաքանին գտնվում է Գլոբբինգի կամ Գլոբբինգի գործընկեր կազմակերպության արտասահմանյան պահեստում, ապա այն կարող է Ձեզ կամ վաճառողին վերադարձվել բացառապես այն դեպքում, երբ տվյալ պահեստի կողմից մատուցվում է Առաքանու վերադարձման ծառայություն։
5.8. Առաքանու պատշաճ փաթեթավորման պարտականությունը կրում է Հաճախորդը։ Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում ոչ պատշաճ և/կամ թերի փաթեթավորման հետևանքով Առաքանուն հասցված վնասի համար:
5.9. Գլոբբինգը իրավունք ունի կատարել Առաքանու մշակում՝ վերափաթեթավորել Առաքանին, ապա խմբավորել՝ պահպանելով Առաքանու անվտանգության նորմերը և պահանջները։ Հաճախորդը ընդունում է վերափաթեթավորման արդյունքում կարող է փոփոխվել Առաքանու փոխադրման վճարը։
5.10. «Գնիր իմ փոխարեն» ծառայությունից օգտվելու դեպքում Գլոբբինգին Պատվեր ուղղելիս Դուք պարտավոր եք Ձեր Հաշվին ունենալ բավարար միջոցներ ծառայության արժեքը վճարելու համար։
5.11. Իրավաբանական անձանց համար ցանկացած տարբերակով, իսկ ֆիզիկական անձանց համար ծովային (ստանդարտ) տարբերակներով կատարվող առաքումների համար հիմք է ընդունվում Առաքանու ֆիզիկական և ծավալային քաշերից առավելագույնը: Ծավալային քաշը հաշվարկվում է միջազգայնորեն ընդունված հետևյալ բանաձևով՝ երկարություն X լայնություն X բարձրություն / 5000 (սմ / կգ):
5.12. Հաճախորդն ընդունում է, որ Առաքանու քաշը Առաքանու գրանցման և ստացման վայրերում կարող է տարբերվել ոչ ավելի քան 100 (մեկ հարյուր) գրամ, ինչը ազդում է Առաքանու ի սկզբանե գրանցված գնի վրա:
5.13. Յուրաքանչյուր Առաքանի պետք է հասցեագրված լինի` ունենալով ուղարկողի և ստացողի տվյալները: Հասցեի տվյալները գրվում են Առաքանու և/կամ ուղեկցող փաստաթղթի վրա:
5.14. Կոնկրետ երկրի տարածքում առաքվող Առաքանու վրա նշվող ուղարկողի և ստացողի հասցեները պետք է լինեն այդ երկրի պետական լեզվով:
5.15. Գլոբբինգը իրավունք ունի Առաքանին առաքել իր նախընտրած ճանապարհով, ինչպես նաև իր հայեցողությամբ մերժել Առաքանու տեղափոխման ծառայության մատուցումը:
5.16. Ավիաընկերությունների, ծովային և ցամաքային փոխադրողների աշխատանքների կասեցման/դադարեցման՝ անկախ կասեցման/դադարեցման պատճառներից, կամ ծառայության մատուցման ինքնարժեքի քսան և ավելի տոկոս փոփոխման, կամ բեռի անվտանգ տեղափոխությունն ապահովելու անհնարինության առարկայական և/կամ հիմնավոր մտավախություն ունենալու, կամ նորմատիվ իրավական ակտերի ընդունելու, կամ գործադուլ հայտարարելու, կամ ցանկացած տեսակի ճգնաժամով պայմանավորված սահմանափակումներ կիրառելու, կամ բեռնափոխադրումն իրականացնելու ցանկացած այլ խոչընդոտի ի հայտ գալու դեպքում՝ Ընկերությունն իրավունք է վերապահում փոփոխել ընտրված ճանապարհը, բեռնափոխադրման եղանակը և/կամ տրանսպորտային միջոցը։
5.17. Նախորդ կետով թվարկվածներից մեկի կամ Ընկերությունից անկախ ի հայտ եկած այլ հանգամանքների առկայության դեպքում՝ Ընկերությունը իրավունք ունի կատարել սակագների (Ծառայությունների արժեքների) վերահաշվարկ, ինչպես նաև առաքման ժամկետների փոփոխություն:
5.18. Եթե Ձեր Առաքանու չափերը այնպիսին են, որ Ընկերությունը հարկադրված է փոխել փոխադրող կազմակերպությանը, կամ եթե Առաքանու (դրա ներդրվածքի) փոխադրումը կարող է վտանգավոր լինել կամ խոչընդոտել այլ Առաքանիների բեռնափոխադրումը, ապա Ընկերությունը իրավունք ունի հրաժարվել համապատասխան Առաքանին տեղափոխելուց կամ կոնկրետ Պատվերի համար սահմանել նոր սակագին։ Նման դեպքերում Ընկերությունն իրավունք ունի պահանջել Հաճախորդից վճարել փոխադրման կամ մատուցված Ծառայությունների ողջ արժեքը՝ մինչև Առաքանին արտասահմանյան կամ ՀՀ պահեստից Հաճախորդի կողմից նշած հասցե փոխադրելը, ներառյալ Ընկերության կողմից կատարված բոլոր լրացուցիչ ծախսերը։
5.19. Ընկերությունը իրավունք է վերապահում հրաժարվել Առաքանու հետագա տեղափոխումից ցանկացած ժամանակ, եթե այդ Առաքանու որևէ ձևով վտանգում կամ խոչընդոտում է մյուս Պատվերների շարժը, կամ եթե այն վտանգ է ներկայացնում տեղափոխման գործընթացին մասնակից հանդիսացող անձնակազմին կամ սարքավորումներին, կամ երբ Առաքանու պարունակության առաքումը արգելվում է օրենքով կամ տեղափոխման համար օգտագործվող երրորդ կողմի կրիչների կանոններով:
5.20. Բեռնափոխադրման հայտարարված ժամկետները կրում են կողմնորոշիչ բնույթ (ժամկետների սահմանման համար հիմք են ընդունվում նախորդ տարվա բեռների առաքման փաստացի ժամկետները՝ առնվազն 80 տոկոս ճշգրտությամբ)։ Բեռնափոխադրման ժամկետները, ի թիվս այլնի, կարող են հետաձգվել նաև՝ պայմանավորված սեզոնային ծանրաբեռնվածությամբ (ի թիվս այլնի սև ուրբաթին հաջորդող ժամանակահատվածներում, չինական ուղղության դեպքում չինական ամանորն ընդգրկող ժամանակահատվածում, Լարսի անցակետը կամ այլ փոխադրման ուղիներ փակ կամ դժվարանցանելի լինելու դեպքում), անհաղթահարելի ուժի ազդեցության հետ կապված հանգամանքներով:
5.21. Գլոբբինգի կողմից հայտարարված փոխադրման (առաքման) ժամկետները 3 (երեք) ամիս և ավել խախտելու դեպքում Ընկերությունը կրում է պատասխանատվություն Պատվերի առաքման արժեքի մինչև 10%-ի չափով՝ կախված ուշացման պատճառներից:
5.22. Գլոբբինգն իրավունք ունի կասեցնել Ձեզ մատուցվող Ծառայությունները՝ այդ թվում սառեցնելով Ձեր հաշվին առկա գումարի տնօրինման, Պատվերների հանձնման, Առաքանիների ստացման հնարավորությունը, այն դեպքերում, եթե Ձեր Հաշվով կատարվող գործառնությունները կասկածներ են առաջանում Հաշվում առկա գումարների ծագման կամ Պատվերի և/կամ Առաքանիների (դրանց ներդրվածքի) օրինականության վերաբերյալ։ Նման դեպքերում Ծառայությունների մատուցման կասեցումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Դուք կհիմնավորեք կասեցման հիմք հանդիսացած հանգամանքների վերացման հանգամանքը։
5.23. Գլոբբինգը չի իրականացնում Ձեր և Ձեր կողմից օգտագործվող բանկային քարտի կամ վճարման այլ միջոցների պատկանելիության և/կամ նույնականության ստուգում և պատասխանատվություն չի կրում այդ գործարքների օրինականության համար։
5.24. Դուք ընդունում եք, որ Ձեզ չպատկանող կամ սեփականատիրոջ կողմից չարտոնված քարտերով կամ վճարման այլ միջոցներով Ձեր կողմից կատարվող գործարքների բացահայտման կամ բանկերի կողմից Գլոբբինգից որևէ կերպ Ձեր կողմից օգտագործված գումարի հետ գանձման դեպքում Գլոբբինգն իրավունք ունի Ձեզնից պահանջելու վճարել յուրաքանչյուր Պատվերի համար տուգանք 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ կամ օգտագործված գումարի մինչև 100 (հարյուր) տոկոսի չափով գումար՝ որպես Գլոբբինգին պատճառված վնասի հատուցում։
5.25. Գլոբբինգը պատասխանատվություն է կրում միայն իր պահեստում ընդունված և գրանցված Առաքանիների փոխադրման համար։
5.26. Գլոբբինգը Առաքանին պահեստում ստանալիս Առաքանու քաշի և պարունակության ստուգում չի իրականացնում: Առաքանու քաշը գրանցվում է բացառապես Ընկերության պահեստում առաքանին գրանցելիս։ Գլոբբինգի և Գործընկերոջ կողմից տրամադրված տվյալների միջև առկա անհամապատասխանության դեպքում հիմք են ընդունվում Գլոբբինգի կողմից տրամադրված տվյալները։
5.27. Դուք պարտավոր եք կրել մաքսային պահեստում Առաքանու պահպանման ծախսերը անձամբ, իսկ այն դեպքում, եթե դրանք կատարվել են Գլոբբինգի կողմից, ապա հատուցել կատարված ծախսերը: Գլոբբինգի կողմից համապատասխան պահանջը ստանալուց հետո երկու բանկային օրվա ընթացքում պարտավորվում եք Ընկերությանը հատուցել Գլոբբինգի կողմից Ձեզ պատկանող Առաքանու համար կատարված մաքսային և այլ վճարները։
5.28. Եթե Ձեր Առաքանին Ձեր գործողությունների կամ անգործության արդյունքում Գլոբբինգի կամ որևէ այլ պահեստում կմնա 30 (երեսուն) օրից ավել, ապա 30-րդ օրը լրանալուց հետո յուրաքանչյուր լրացուցիչ օրվա համար Ձեզնից կարող է գանձվել 500 ՀՀ դրամ:
5.29. Հաճախորդի կողմից Առաքանին երեք ամիս շարունակ չվերցնելու/չստանալու դեպքում, Գլոբբինգը Հաճախորդի կողմից համարվում է լիազորված օգտագործելու և տնօրինելու համապատասխան Առաքանու ներդրվածքը իր սեփական հայեցողությամբ, ընդհուպ օտարելու իրեն հարմար գնով, ստացված գումարից պահել իր կողմից կատարված բոլոր ծախսերը, իսկ մնացած գումարը վերադարձնել Հաճախորդին կամ հանձնել նոտարի կամ փաստաբանի դեպոզիտ: Սույն կետով սահմանված կարգով Առաքանու օտարման արդյունքում, եթե ամբողջությամբ չի մարվում Ընկերության նկատմամբ Հաճախորդի պարտավորությունը, ապա Հաճախորդը պարտավոր է հատուցել պարտավորության մնացորդը։ Դուք պարտավոր եք հատուցել Ձեր անգործության կամ Ձեր կողմից Առաքանին ժամանակին մաքսային պահեստից չվերցնելու արդյունքում Գլոբբինգի կատարած ծախսերն ու կրած վնասները: Ընկերության կամ Ընկերության գործընկերների օտարերկրյա պահեստում Պատվերի պահառությունը արգելվում է և վաճառողից կամ առաքիչներից Պատվերը ստանալուն պես ձևակերպվում է բեռնափոխադրման նպատակով։
5.30. Գլոբբինգն իրավունք ունի Առաքանին՝ իր կամ գործընկերոջ արտասահմանյան պահեստ հասնելուց 30 օր հետո ոչնչացնել, վաճառել կամ ցանկացած այլ կերպ տնօրինել, եթե Պատվերը 30 օրերի ընթացքում հնարավոր չի եղել նույնականացնել (չնույնականացված առաքանիներ) կամ պարունակում է արգելված ապրանքներ և/կամ, որոշ երկրների դեպքում, բացակայում են գնման փաստաթղթերը (ինվոյս)։
5.31. Դուք հրաժարվում եք Ձեր անունով ստացված փոխադրման ոչ ենթակա կամ արգելված կամ փոխադրման սահմանափակում ունեցող և/կամ առանց գնման փաստաթղթերի (ինվոյս) Առաքանիների կապակցությամբ Գլոբբինգի նկատմամբ որևէ պահանջից։
5.32. Մաքսային օրենսդրության պահպանման և Առաքանու մաքսազերծման նպատակով Դուք պարտավոր եք Առաքանու առաքման ծանուցումը ստանալու պահից 48 (քառասունութ) ժամվա ընթացքում Գլոբբինգի կայքում Ձեր պատվերի բեռնային (tracking) համարի կամ Գլոբբինգի կողմից Ձեր Պատվերի համար ստեղծված նոր բեռնային համարի կողքը նախատեսված տողում նշել Ձեր Առաքանու գինը: Սույն կետով սահմանված պարտավորության ոչ պատշաճ կատարման հետևանքով առաջացած վնասների համար պատասխանատվություն է կրում Հաճախորդը։ Այն դեպքում, երբ Հաճախորդի կողմից չի լրացվում Առաքանու գինը, Հաճախորդը պարտավորվում է Գլոբինգին վճարել Առաքանու գինը չնշելու հետևանքով Ընկերության կողմից կատարված բոլոր ծախսերը։ Հաճախորդի կողմից Առաքանու գինը չլրացնելու կամ սխալ լրացնելու հետևանքով առաջացած բացասական հետևանքների համար Գլոբբինգը պատասխանատվություն չի կրում։
5.33. Դուք տեղյակ եք և ընդունում եք, որ Առաքանու գինը Գլոբբինգի կայքում չնշելու դեպքում Գլոբբինգը կամ մաքսային մարմինները ինքնուրույն կարող են գեներացնել և նշել Առաքանու գինը, որից ծագող հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում եք Դուք:
5.34. Այն դեպքերում, երբ Հաճախորդը Գլոբբինգին չի տրամադրել Վաճառողից ստացված բեռնային համարը, ապա Ծառայության արժեքը որոշվում է Առաքանու՝ Գլոբբինգի արտասահմանյան պահեստ ընդունելու պահին գործող սակագներին համապատասխան։
5.35. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ ՀՀ իրավական ակտերով սահմանված դեպքերում Առաքանին ենթակա է մաքսազերծման, ինչի պարտականությունը կրում է Հաճախորդը: Ընդ որում Հաճախորդը ընդունում է, որ Գլոբբինգը չի իրականացնում Առաքանիների մաքսազերծման հետ կապված խորհրդատվություն:
5.36. Հաճախորդի պարտականությունն է ինքնուրույն պարզել Առաքանու մաքսազերծման հավանականությունը: Հաճախորդը պարտավոր է իրականացնել Առաքանու/դրա ներդրվածքի մաքսազերծման և ստացման համար բոլոր անհրաժեշտ գործողությունները: Եթե մաքսազերծման (մաքսային ձևակերպումների) ժամանակ և/կամ Հաճախորդի անգործության հետևանքով Գլոբբինգը կրում է վնասներ, ապա Հաճախորդը պարտավոր է հատուցել այդ վնասները: Եթե մաքսազերծման ենթակա Առաքանին Հաճախորդի կողմից 30-օրյա ժամկետում չի ստացվում, ապա Ընկերությունը իրավունք ունի Հաճախորդի կողմից սույն Պայմանների ուժով տրված լիազորագրի հիմքով սեփական հայեցողությամբ տնօրինելու Առաքանին, ինչի ծախսերը կրում է Հաճախորդը։
5.37. Գլոբբինգին Պատվերներ ուղղելիս, Հաճախորդը պատասխանատու է ՀՀ տարածք ներմուծման համար անհրաժեշտ հատուկ արտոնագրեր, թույլտվություններ կամ լիցենզիաներ պահանջող Առաքանիների համար վճարման ծախսերի ինչպես նաև բոլոր թույլտվությունների, արտոնագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ստացման և ներկայացման համար:
5.38. Գնում կատարելիս Դուք պարտավոր եք Վաճառողին տրամադրել Ձեր անհատական էջի հասցեներ բաժնում առկա Address 2-ը, իսկ Վաճառողից բեռնային համարը ստանալու դեպքում՝ անմիջապես հայտարարագրել այն Գլոբբինգի կայքէջում՝ Ձեր հաշվի համապատասխան վայրում։ Այսպիսով, յուրաքանչյուր Պատվերին համապատասխան՝ Հաճախորդը Վաճառողին է տրամադրում իր Հաշվում առկա համապատասխան Address 2-ը, իսկ Գլոբբինգին է փոխանցում՝ Վաճառողի կողմից ստացված բեռնային համարը։ Վերոնշյալ երկու համարները հանդիսանում են Ձեր և Ձեր պատվերի բեռնափոխադրման տեսակի նույնականացման համարները։
5.39. Առաքանին Գլոբբինգի/գործընկերոջ պահեստ հասնելուց հետո, երբ տվյալ Առաքանու վրա առկա բեռնակրման համարը սկանավորվելուց հետո համընկնում է Հաճախորդի կողմից Գլոբբինգի իր էջում մուտքագրված բեռնակրման համարի հետ, ապա Պատվերը գրանցվում է այն Հաճախորդի էջում և այն առաքման մեթոդով, որը Հաճախորդը նշել է նախապես՝ Պատվերը մուտքագրելիս։ Հակառակ դեպքում, ցանկացած այլ անհամապատասխանության դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում առաջացած հետևանքների համար, իսկ Հաճախորդը հրաժարվում է նման դեպքերում Գլոբբինգին որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:
5.40. Գլոբբինգի էջում Պատվեր գրանցելիս հաճախորդը պարտավոր է ընտրել առաքման եղանակը (օր.՝ էքսպրես, ցամաք և այլն)։ Առաքման եղանակի ընտրությունը պարտադիր պայման է, սակայն եթե հաճախորդը չի կատարում ընտրություն, ապա համակարգում ավտոմատ կերպով կիրառվում է «էքսպրես (օդային առաքում)» տարբերակը։ Նման դեպքերում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում առաքման եղանակի ընտրության և դրա հետևանքների համար։
5.41. Դուք ընդունում եք, որ Հաշվի հասցեներ բաժնում առկա նույնականացման ծածկագիրը` Address 2-ը՝ սխալ և/կամ վրիպակով մուտքագրելու (այդ թվում նաև՝ սխալ և/կամ վրիպակով Address 2-ը Վաճառողին տրամադրելու) ռիսկը կրում եք Դուք և դրանից բխող վնասների կամ այլ բացասական հետևանքների համար Գլոբբինգը պատասխանատվություն չի կրում։
5.42. Այն դեպքերում, երբ Հաճախորդը Գլոբբինգի կայքէջում նշում է վաճառողի տրամադրած բեռնակրման համարը, սակայն մինչև Առաքանու Գլոբբինգի/գործընկերոջ պահեստ հասնելը ներքին առաքողը փոփոխում է այդ համարը, ինչի հետևանքով հետագայում հնարավոր չի լինում նույնականացնել տվյալ բեռը Հաճախորդի ներկայացրած բեռնակրման համարի հետ, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում առաջացած անհամապատասխանությունների, ուշացումների կամ բեռի նույնականացման հնարավոր չլինելու համար։
5.43. Այդ դեպքերում, երբ Գլոբբինգի արտասահմանյան պահեստի կողմից ընդունված Առաքանու վրա բացակայում (կամ դրանք ճշգրիտ և ամբողջական չեն) են նույնականացնող տվյալներ (անուն ազգանուն և այլն) կամ Հասցե 2-ը կամ այն այլ պատճառներով հնարավոր չէ նույնականացնել, ապա Գլոբբինգը իրավունք ունի սեփական հայեցողությամբ ընտրելու համապատասխան Առաքանու փոխադրման եղանակը։ Փոխադրման ընթացքում կամ փոխադրումից հետո՝ համապատասխան Առաքանու հասցեատիրոջ անձը պարզելու դեպքում, վերջինս պարտավորվում է Ընկերությանը վճարել փոխադրման այն եղանակի սակագներին համապատասխան, որով Գլոբբինգը փաստացի փոխադրել է Առաքանին, նույնիսկ եթե Հաճախորդի կողմից ընտրվել էր այլ փոխադրման եղանակ։
5.44. Ընկերությունը Ծառայությունը «ցպահանջ» կամ փոստային բաժանորդային արկղի հասցեով փոստային կամ սուրհանդակային կապի ծառայություններ չի մատուցում:
5.45. Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Ձեր անձնագրային տվյալները պահվեն և մշակվեն Գլոբբինգի կողմից մաքսային ձևակերպումների իրականացման համար:
5.46. Տվյալ երկրի մաքսային սահմանով տեղափոխվող միջազգային Պատվերների մաքսային հսկողությունը և մաքսային ձևակերպումը, ինչպես նաև Ընկերության օպերատորի կողմից միջազգային Պատվերների հանձնումը հասցեատիրոջը (օրինական ներկայացուցչին) իրականացվում է այդ երկրի մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան:
5.47. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մաքսային հայտարարագրերի համար անկախ նրանց կազմման ձևից, ինչպես նաև Պատվերի մաքսային զննման ժամանակ մաքսային ծառայության կողմից կայացրած որոշումների համար:
ԳԼՈՒԽ 6 . ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԳԼՈԲԲԻՆԳԻ ԿՈՂՄԻՑ
6.1. Դուք հասկանում և ընդունում եք, որ Առաքանու փոխադրումը մինչև Գլոբբինգի պահեստ իրականացվում է երրորդ անձանց կողմից։ Գլոբբինգը պատասխանատվություն չի կրում Գլոբբինգի պահեստ չընդունված և չգրանցված Առաքանիների համար, այդ թվում՝ դրանց կորստի, վնասի և այլ ռիսկերի համար, ինչպես նաև առաքող ընկերությունների գործողություններից ծագած այլ վնասների համար։
6.2. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ պահեստում բեռի խմբաքանակի ընդունման պահին Ընկերության աշխատակցի կողմից դրված ստորագրությունը չի հանդիսանում Հաճախորդի կոնկրետ Առաքանու ստացման ապացույց։ Նշված ստորագրությունը վկայում է միայն տվյալ խմբաքանակի՝ փոխադրողի կողմից պահեստ առաքման փաստը, որի կազմում Հաճախորդի Առաքանին կարող է առկա չլինել՝ անկախ այն հանգամանքից, որ առաքողը նշել է դրա առկայությունը։
6.3. Առաքանին Գլոբբինգի պահեստ ընդունված և գրանցված է համարվում Գլոբբինգի պահեստ մուտքագրվելու և համապատասխան սքանավորման գործընթացից հետո։
6.4. Առաքանին Գլոբբինգի պահեստում ընդունելու և գրանցվելու պահին այն կշռվում է ՀՀ իրավակարգավորումներին համապատասխան սարքավորումներով և կարգով, որի վերաբերյալ տվյալները (քաշը) զետեղվում են Ձեր Հաշվում։ Առաքանու քաշի վերաբերյալ այլ անձանց (վաճառող, առաքող և այլն) կողմից նշված տվյալների և Գլոբբինգի կողմից նշված քաշերի անհամապատասխանության դեպքում՝ Գլոբբինգի և Ձեր հարաբերություններում կիրառվում է Գլոբբինգի կողմից՝ Հաշվում նշված քաշը։
6.5. Առաքանին ցանկացած եղանակով ստանալով՝ Դուք ընդունում եք, որ Ձեր Հաշվում նշված քաշը հավաստի է։ Առաքանին ստանալու պահից Դուք հրաժարվում եք դրա քաշի վերաբերյալ (այդ թվում նաև՝ վաճառողի և Գլոբբինգի կողմից նշված քաշերի անհամապատասխանությունների վերաբերյալ) առարկություններ ներկայացնելու իրավունքից, եթե առաքանին ընդունելիս այն չի կշռվել և քաշի անհամապատասխանությունը չի արձանագրվել Գլոբբինգի սպասարկման սրահի աշխատակցի կողմից Ձեր ներկայությամբ։ Սպասարկման սրահից բացի այլ կարգով Առաքանին ստանալու Ձեր ընտրության դեպքում Դուք անվերապահորեն ընդունում եք, որ Ձեր Հաշվում նշված քաշը հավաստի է։
6.6. Գլոբբիգի և Ձեր միջև հարաբերությունների շրջանակներում Երրորդ անձանց (վաճառող, առաքող և այլն) կողմից Առաքանու փոխադրման վերաբերյալ ներկայացված տվյալները հաշվի չեն առնվում։ Դուք հասկանում և ընդունում եք, որ երրորդ անձանց կողմից Ձեզ ուղարկված ծանուցումը առ այն, որ Առաքանին փոխադրվել է, դեռևս չի նշանակում, որ այն ընդունվել է Գլոբբինգի կողմից։ Գլոբբինգը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից Հաճախորդին ուղարկված ծանուցումների (այդ թվում նաև՝ Առաքանու՝ Գլոբբինգի արտասահմանյան պահեստ առաքված լինելու մասին ծանուցումների) հավաստիության և իսկության համար։
6.7. Կայքէջում տեղադրված փոխադրման ժամկետները սկսում են հաշվարկվել Առաքանին Պահեստի կողմից գրանցման պահից։ Գրանցումը իրականացվում է Առաքանին Պահեստ հասնելուց հետո միջինում 24 ժամվա ընթացքում։
ԳԼՈՒԽ 7. ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
7.1 Գլոբբինգը մատուցում է արտահանման ծառայություններ դեպի ԱՄՆ-ի արտասահմանյան պահեստ:
7.2 Արտահանման ենթակա են միայն ՀՀ սպասարկման սրահներ հասած և Գլոբբինգի ծառայության համար վճարված առաքանիները և անձնական ծանրոցները:
7.3 Հաճախորդը պարտավորվում է արտահանման ենթակա առաքանին և/կամ անձնական ծանրոցը մոտեցնել Գլոբբինգի սպասարկման սրահ՝ տրամադրելով իր անձնական էջի տվյալները և ստացողի տվյալները:
7.4 Հաճախորդը պատասխանատվություն է կրում առաքանու և/կամ անձնական ծանրոցի ներդրվածքի համար և ընդունում է, որ կախված առաքանու ներդրվածքի առանձնահատկություններից առաքանին կարող է պահվել և ենթակրվել մաքսային զննության տրանզիտ երկրի կամ ստացող երկրի մաքսային մարմինների կողմից կամ հետ ուղարկվել Հայաստանի Հանրապետություն:
7.5 Գլոբբինգը արտահանման համար պատասխանատվություն է կրում առաքանիները և անձնական ծանրոցները մինչև ԱՄՆ-ի ներքին փոխադրող ընկերությանը հանձնելը։ Հանձնելուց հետո ողջ պատասխանատվությունն անցնում է փոխադրող ընկերությանը:
7.6 Գլոբբինգի կողմից հայտարարված առաքման ժամկետները պայմանական են և ցանկացած ժամանակ կարող են փոփոխվել և տատանվել:
7.7 Հաճախորդը պատասխանատվություն է կրում առաքանու և/կամ անձնական ծանրոցների համար հայտարարգրված գնի համար:
7.8 Արտահանման ծառայությունները մատուցելիս առաքանու և/կամ անձնական ծանրոցի կորստի կամ վնասվածքի համար Ընկերության պատասխանատվությունը կարող է սահմանափակվել 20,000 (քսան հազար) ՀՀ դրամով: Իսկ այն դեպքերում, երբ կորստի կամ վնասվածքի փոխհատուցման գումարը ավելի քիչ է քան 20,000 (քսան հազար) ՀՀ դրամը, ապա փոխհատուցվում է՝ առաքանու վնասի արժեքով։
7․9 Արտահանման պիտակի բացակայության դեպքում, եթե առաքանին և/կամ անձնական ծանրոցը ուղարկվում է Գլոբբինգի կամ գործընկերոջ արտասահմանյան պահեստ և 30 (երեսուն) օրվա ընթացքում առաքանին և/կամ անձնական ծանրոցը չի ընդունվում Վաճառողի կամ ներքին առաքող ընկերության կողմից, ապա Ընկերությանը լիազորված է Հաճախորդի անունից տնօրինել համապատասխան Առաքանին և/կամ անձնական ծանրոցը։
ԳԼՈՒԽ 8 . ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8.1. Ծառայությունների արժեքը որոշվում է Պատվերի ընդունման ժամանակ գործող սակագներով, այնուհանդերձ, եթե Առաքանու՝ մինչև Առաքանու հանձնումը Հաճախորդին ընկած ժամանակահատվածում Ծառայության ինքնարժեքը բարձրացնել է հինգ և ավելի տոկոսով, Ընկերությունն իրավունք ունի միակողմանի վերանայել ծառայության արժեքը։
8.2. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ Գլոբբինգը ծառայություններ է մատուցում տարբեր երկրներում, որոնք ունեն տարբեր դրամական միավորներ, ուստի որոշ դեպքերում Ծառայության արժեքը, կամ այլ գնանշումներ կարող են կատարվել ԱՄՆ դոլարով կամ այլ արժույթով, սակայն կանխիկ վճարման դեպքում վճարումը ենթակա է կատարման ստացման երկրի օրենսդրության համապատասխան այդ երկրի արժույթով Գլոբբինգի կողմից սահմանված փոխարժեքին համապատասխան:
8.3. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ իր կողմից իր հաշվին մուտք արվող դրամական միջոցները կարող են արտահայտվել այլ արժույթով, ինչպես նաև ընդունում է, որ Հաշվում արդեն իսկ առկա և արտարժույթով արտահայտված դրամական միջոցները կարող են արտահայտվել ՀՀ դրամով։ Ընդ որում, Հաճախորդը համաձայն է, որ արտարժույթի արտահայտումը ՀՀ դրամով կարող է կատարվել վճարման օրվա դրությամբ Ընկերությանը սպասարկող բանկի կողմից հրապարակված համապատասխան փոխարժեքով։
8.4. Հայաստանի Հանրապետություն առաքվող Պատվերների համար, որոշ դեպքերում Ծառայությունների արժեքները կարող են նշվել ԱՄՆ դոլարով կամ այլ արտարժույթով, սակայն վճարումները կատարվում են ՀՀ դրամով՝ վճարման օրվա դրությամբ ընկերությանը սպասարկող բանկի կողմից սահմանված արտարժույթի վաճառքի փոխարժեքով։
8.5. Հաճախորդն ընդունում է, որ Ծառայությունների մատուցման ընթացքում կարող է ծագել լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտություն։ Լրացուցիչ ծառայությունները պետք է լինեն ողջամիտ, անհրաժեշտ Ծառայությունների պատշաճ մատուցման համար, բխեն Հաճախորդի շահերից և ուղղված լինեն Հաճախորդի շահերի լավագույն ապահովմանը։ Գլոբբինգը պարտավոր է լրացուցիչ Ծառայության անհրաժեշտության մասին ծանուցել Հաճախորդին, բացառությամբ, եթե ժամանակային առումով նման տեղեկացումը հնարավոր չէ իրականացնել, և դա կխոչընդոտի Ծառայությունների պատշաճ մատուցմանը։ Հաճախորդը պարտավորվում է վճարել լրացուցիչ ծառայության մատուցման համար ծագած լրացուցիչ վճարը, որի մասին տվյալները կարող է տեղադրված լինել Ընկերության սպասարկման կետերում և Կայքում։
8.6. Եթե անհրաժեշտ է առաքանու պահպանության համար վերափաթեթավորել ապրանքը, ապա տվյալ դեպքում Ընկերությունը իրավունք ունի իրականացնել վերափաթեթավորում, որի արդյունքում առաջացած ծախսերը (առաքման քաշի և գնի փոփոխություն՝ ավելացում) կրում է Հաճախորդը։
8.7. Հաճախորդը պարտավորվում է մինչև Առաքանու ստանալը և/կամ առաքվելը ամբողջությամբ վճարել Ծառայությունների մատուցման արժեքը։ Մինչև Առաքանու ստանալը և/կամ առաքվելը Հաճախորդը պարտավոր է մարել Գլոբբինգի հանդեպ ունեցած բոլոր առկա պարտավորությունները։ Գլոբբինգն իրավունք ունի պահել Առաքանին` ի ապահովումն իրեն հասանելիք վճարների, այդ թվում նաև այլ Ծառայությունների հետ կապված վճարների։ Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ իր հաշվին դրամական միջոցներ մուտքագրելուց հետո, նշված դրամական միջոցները՝ մուտքագրվելու օրվանից 5 (հինգ) տարվա ընթացքում չօգտագործելու դեպքում՝ դրանք դուրս է գրվելու Հաճախորդի հաշվից։ Հաճախորդի կողմից Հաշվում «Հիշել քարտը» կոճակը սեղմելու և բարկոդը երրորդ անձին փոխանցելու, կամ բարկոդը ցանկացած այլ եղանակով երրորդ անձին հայտնի դառնալու դեպքում, երրորդ անձը հնարավորություն է ունենում համալրել տվյալ Հաճախորդի հաշիվը նշված քարտից՝ բացասական հաշվի պարագայում, ընդ որում միայն ընկերության սպասարկման սրահների կամ ստացման կետերի տերմինալներից:
ԳԼՈՒԽ 9. ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳ
9.1. Առաքանիների հանձնումը իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝ ըստ Հաճախորդի ընտրությամբ՝
«Առաքում տուն»,
«Առաքումների ստացում Գլոբբինգի սպասարկման սրահներից և սպասարկման կետերից»,
«Առաքումների ստացում պահատեղիների (լոքերների) միջոցով»։
9.2. «Առաքում տուն» եղանակով առաքանիների հանձնման կարգ․
9.2.1. Առաքանու փոխադրման հասցեն է հանդիսանում ուղեկցող փաստաթղթի վրա նշված հասցեն և այն հանձնվում է Հաճախորդին կամ նրա կողմից լիազորված անձին:
9.2.2. Առաքանին հանձնվում է, եթե Հաճախորդի կամ լիազորված անձի մոտ առկա է Ընկերության կողմից ուղարկված համապատասխան բարկոդը:
9.2.3. Սարքավորման միջոցով Պատվերի կոդի սքանավորումը կամ համապատասխան կոդի մուտքագրումը հիմք է հանդիսանում՝ Առաքանին համապատասխան կոդը մուտքագրած/սկանավորած անձին հանձնելու համար։
9.2.4. Հաճախորդները անվերապահորեն ընդունում են, որ համապատասխան կոդի մուտքագրումը համակարգ նշանակում է, որ այն մուտքագրած անձը հանդիսանում է Առաքանին պատշաճ ստացող սուբյեկտ։ Ընկերությունը որևէ պարագայում պատասխանատվություն չի կրում անհատական բարկոդի՝ երրորդ անձանց հայտնի դառնալու, փոխանցելու կամ այլ կերպ օգտագործվելու հետևանքով Հաճախորդին հասցված վնասի համար։ Ցանկացած պարագայում Ընկերությունն իրավասու է Հաճախորդից գանձել մատուցված ծառայության արժեքը։
9.3. «Առաքումների ստացում Գլոբբինգի սպասարկման սրահներից և սպասարկման կետերից» կամ «Առաքումների ստացում լոքերների միջոցով» եղանակներով առաքանիների հանձման կարգ․
9.3.1. Եթե Պատվերը ստացվում է Գլոբբինգի սպասարկման սրահներում տեղադրված ավտոմատացված համակարգի կամ լոքերների (այսուհետ միասին՝ սարքավորում) միջոցով, ապա սարքավորման միջոցով Պատվերի կոդի սքանավորումը կամ համապատասխան կոդի մուտքագրումը հիմք է հանդիսանում՝ Առաքանին համապատասխան կոդը մուտքագրած/սկանավորած անձին հանձնելու համար։ Հաճախորդները անվերապահորեն ընդունում են, որ համապատասխան կոդի մուտքագրումը համակարգ նշանակում է, որ այն մուտքագրած անձը հանդիսանում է Պատվերի պատշաճ ստացող սուբյեկտ։ Ընկերությունը որևէ պարագայում պատասխանատվություն չի կրում անհատական բարկոդի՝ երրորդ անձանց հայտնի դառնալու, փոխանցելու կամ այլ կերպ օգտագործվելու հետևանքով Հաճախորդին հասցված վնասի համար։ Ցանկացած պարագայում Ընկերությունն իրավասու է Հաճախորդից գանձել մատուցված ծառայության արժեքը։
9.4. Առաքանին ստանալու պահին դրա ամբողջականությունը ստուգելու պարտականությունը կրում է Հաճախորդը։ Առաքանին ստանալուց հետո Հաճախորդը զրկված է դրա ամբողջականության վերաբերյալ առարկություններ ներկայացնելու իրավունքից։
9.5. Առաքանին Ընդունելիս Հաճախորդը պետք է համոզվի, որ դրա ներդրվածքը պատկանում է իրեն և ամբողջական է։ Այլ անձի Պատվերը ստանալու դեպքում համապատասխան Հաճախորդը պարտավոր է այն ստանալուց պահից 3 (երեք) օրացուցային օրվա ընթացքում վերադարձնել Առաքանին Գլոբբինգին։ Նշված ժամկետի խախտման դեպքում՝ ուրիշի առաքանին ստացած Հաճախորդը/անձը պարտավոր է հատուցել Առաքանու իրական հասցեատիրոջ և Գլոբբինգի կողմից կրած բոլոր վնասները, ինչպես նաև Գլոբբինգին վճարել տուգանք՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
9.6. Իրավաբանական անձանց հասցեագրված Պատվերների հանձնման կարգը կարող է որոշվել իրավաբանական անձանց և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի համաձայն:
9.7. Պատվերները ստացողին (օրինական ներկայացուցչին) հանձնելու անհնարինության դեպքում դրանք 30 (երեսուն) օր պահպանվում են Ընկերությունում կամ վերջինիս գործընկերոջ մոտ: Ուղարկողը կամ ստացողը գրավոր դիմումով կարող է երկարաձգել Պատվերի պահպանման ժամկետները՝ մինչև երեք ամիս: Հաճախորդը պարտավոր է Գլոբբինգին վճարել Առաքանու պահատվության համար՝ ՀՀ օրենսդրությամբ և Պայմաններով սահմանված կարգով և չափով:
9.8. Ուղարկողի համապատասխան դիմումի հիման վրա և հնարավորության դեպքում Ընկերությունը իրավունք ունի Առաքանին ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրով սահմանված կարգով վերադարձնել հետադարձ հասցեով։ Գլոբբինգը պատասխանատվություն չի կրում վերադարձման հետևանքով Հաճախորդի կամ երրորդ անձանց մոտ ծագած վնասների համար։ Այդ դեպքերում, երբ Գլոբբինգը Առաքանու ուղարկողից ստանում է վերադարձնելու դիմում՝ Հաճախորդը պարտավոր է Գլոբբինգին վճարել երկկողմանի փոխադրման արժեքը՝ ամբողջությամբ։
9.9. Առաքանու կորստի հատուցման և նյութական պատասխանատվության պայմանները սահմանված են Ընկերության գործընկերոջ երկրի օրենսդրությամբ:
ԳԼՈՒԽ 10. ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Հաշվում մուտքագրված գումարը հետ է վերադարձվում Հաճախորդին՝ համապատասխան գրավոր դիմումի հիման վրա, հետևյալ կարգով՝
եթե գումարը մուտքագրվել է առցանց փոխանցման միջոցով, ապա գումարը կամ դրա մնացորդը վերադարձվում է նույն հաշվեհամարին։ Ընկերությունը իրավունք չունի Հաճախորդի հաշվում առկա գումարը փոխանցել երրորդ անձին պատկանող հաշվին։
եթե գումարը մուտքագրվել է Ընկերության գործընկեր կազմակերպության գրասենյակում կամ տերմինալների միջոցով, ապա գումարը կամ դրա մնացորդը վերադարձվում է համապատասխան երկրի օրենսդրությամբ ընդունված գրավոր ապացույցի ներկայացման դեպքում (ստացական, ՀԴՄ կտրոն և այլն)՝ Հաճախորդին պատկանող հաշվեհամարին փոխանցելու ձևով:
ԳԼՈՒԽ 11. ԲՈՂՈՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
11.1. Ծառայությունների մատուցման պարտականությունները ենթադրաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը կամ վերջինիս գործընկեր կազմակերպությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք), այդ թվում` Առաքանու կորստի դեպքում պատճառված իրական վնասը հատուցելու պահանջով: Ընկերության նկատմամբ առկա բոլոր պահանջները, Հաճախորդները պետք է ներկայացնեն գրավոր, ստորագրված։
11.2. Հաճախորդը, անկախ հաղորդակցման ձևից (գրավոր պահանջ, հեռախոսազանգ և այլն) և պատճառներից (դժգոհություն, պատվերի կորուստ, վնաս և այլն) իրավունք չունի գործածել վիրավորական, արժանապատվությունը նսեմացնող բառեր և արտահայտություններ։ Նշված պայմանի խախտման դեպքում Ընկերությունն իրավունք ունի առանց նախազգուշացման արգելափակել Հաճախորդի հաշիվը և դադարեցնել ծառայությունների մատուցումը։ Ընդ որում, Հաճախորդի հաշվի արգելափակումը չի ազատում կողմերին միմյանց նկատմամբ չկատարված պարտավորությունների ամբողջական կատարումից։
11.3. Առաքումը չիրականացնելու, Առաքանու/դրա ներդրվածքի վնասվածքի կամ կորստի հետ կապված գրավոր բողոքը Հաճախորդը իրավունք ունի ներկայացնել՝ Առաքանու հանձնման օրվանից կամ հանձնման համար սահմանված ժամկետի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում: Ընդ որում, ժամկետի հաշվարկման երկու հիմքերի առկայության դեպքում ժամկետի ավարտ է համարվում ավելի ուշ լրացող ժամկետը: Սույն կետով սահմանված ժամկետի խախտումով ներկայացված գրավոր բողոքները ենթակա չեն քննարկման։
11.4. Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացվում է ստորագրված, որին կից պետք է ներկայացվի Հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը։ Եթե բողոքը ներկայացվում է ներկայացուցչի կողմից, ապա կցվում է նաև լիազորված անձի լիազորությունները հավաստող փաստաթուղթը (օրինակ՝ լիազորագիր) և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը։ Սույն կետի խախտմամբ ներկայացված բողոքները ենթակա չեն քննարկման։
11.5. Գրավոր պահանջին (բողոքին) կցվում են Գլոբբինգի նկատմամբ ունեցած պահանջը հիմնավորող բոլոր փաստաթղթերը (այդ թվում նաև՝ Ընկերության կամ գործընկեր կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը (առկայության դեպքում) և (կամ) Առաքանու ներդրվածքի անդորրագրի պատճենը և (կամ) Պատվերի ներդիրի նկարագրի ցուցակի պատճենը (բացառությամբ այն դեպքերի, եթե Պատվերը կատարվել է առցանց՝ Ընկերության կայքի միջոցով), ինչպես նաև Գլոբբինգի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմնավորումները, իսկ պատճառված վնասի փոխհատուցման պահանջի առկայության դեպքում նաև՝ պատճառված վնասի չափի մասին տեղեկությունները հիմնավորված հաշվարկով: Բողոքը պետք է լինի հիմնավորված և հստակ ձևակերպված։
11.6. Ընկերությունն ուսումնասիրում է գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
ԳԼՈՒԽ 12․ ԳԼՈԲԲԻՆԳԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
12.1. Առաքանու կորստի կամ վնասվածքի համար Ընկերության պատասխանատվությունը կարող է սահմանափակվել 20,000 (քսան հազար) ՀՀ դրամով: Իսկ այն դեպքերում, երբ կորստի կամ վնասվածքի փոխհատուցման գումարը ավելի քիչ է քան 20,000 (քսան հազար) ՀՀ դրամը, ապա փոխհատուցվում է՝ առաքանու վնասի արժեքով։
12.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Առաքանու վնասվածքի համար, եթե այն ծագել է ոչ պատշաճ փաթեթավորման հետևանքով։
12.3. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ապրանքների (այդ թվում նաև՝ ապակյա, ճենապակյա, կերամիկական, պլաստմասե իրեր, լուսարձակներ, սպասք, էկրան ունեցող ցանկացած իր և այլ հեշտությամբ վնասվող ապրանքներ, ինչպես նաև նախկինում արդեն իսկ օգտագործված իրեր) վնասվածքների համար, որոնց փաթեթավորումը՝ անկախ փաթեթավորման տեսակից, ակնհայտորեն չի վնասվել բեռնափոխադրման կազմակերպման ընթացքում և առկա չէ ակնհայտ պատճառահետևանքային կապ արտաքին վնասվածքի և վնասված ապրանքի միջև։ Առաքանու ապահովագրումը և դրանից բխող ծախսերը իրականացվում են Հաճախորդի կողմից, իր ցանկությամբ և իր հաշվին։
12.4. Հինգ հարյուր ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և ավել արժողությամբ Առաքանին չապահովագրելու դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Առաքանու կորստի կամ վնասվածքի համար։
12.5. Կորած Առաքանու համար վճարված փոխհատուցման գումարը Հաճախորդը պարտավոր է վերադարձնել Ընկերությանը՝ Առաքանին հայտնաբերելուց հետո անմիջապես։ Եթե Հաճախորդը հրաժարվում է փոխհատուցման գումարը վերադարձնել, ապա Առաքանին անցնում է Գլոբբինգի սեփականությանը:
12.6. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր արտասահմանյան պահեստ հասցված Առաքանիների ամբողջականության և համապատասխանության համար։
12.7. Հաճախորդը պարտավոր է Առաքանին ստանալիս ստուգել դրա ամբողջականությունը։ Առաքանին ստանալուց հետո առաջացած կամ բացահայտված թերությունների համար, որոնք Հաճախորդի կողմից չեն նշվել Առաքանին ստանալիս, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
ԳԼՈՒԽ 13. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ, ԿԱՅՔԵՐԸ ԵՎ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ
13.1. Կայքը կարող է պարունակել այլ կայքերի հղումներ կամ հիպերլինկեր, հոդվածներ, լուսանկարներ, նկարներ, ապրանքներ, գրաֆիկ նկարներ, ձայնային և տեսանյութեր, տեղեկություններ, ծրագրեր և այլն, որոնք տեղադրված են կամ պատկանում են երրորդ անձանց: Ընկերությունը չի ներկայացնում այդ Երրորդ անձանց, չի ստուգել դրանց կողմից տեղադրվող նյութերի ամբողջականությունը, ճշմարտացիությունը, հավաստիությունը և պատասխանատվություն չի կրում նրանց նյութերի և Կայքում տեղադրված այլ կայքերի հղումների համար:
13.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքի միջոցով երրորդ անձանց կողմից առաջարկվող և մատուցվող ծառայությունների, ապրանքների և աշխատանքների համար:
13.3. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր միջոցով կամ օգնությամբ երրորդ անձանց կայքերից գնված ապրանքերի որակի, սարքինությանը, ամբողջականության, ինչպես նաև այդ ապրանքները Ձեր ակնկալիքներին համապատասխանելու համար։ Դուք ամբողջովին պատասխանատվություն եք կրում նման Առաքանիները ստանալու, այն մաքսազերծելու, երրորդ անձանց հետ բանակցելու, Առաքանին վերադարձնելու և դրա հետ կապված ցանկացած այլ գործողության համար։
ԳԼՈՒԽ 14. ԱԿՑԻԱՆԵՐ ԵՎ ԲՈՆՈՒՍՆԵՐ
Ընկերությունը իրավունք ունի ժամանակ առ ժամանակ հայտարարել ակցիաների ծրագրեր, որոնց շրջանակում առանձին կատեգորիայի Հաճախորդներին կամ բոլոր Հաճախորդներին կարող են տրամադրվել բոնուսային միավորներ։ Բոնուսային միավորները կարող են օգտագործվել համապատասխան ակցիաների ծրագրերով նախանշված ծառայությունների շրջանակներում։ Ընկերության կողմից տարբեր ակցիաների ընթացքում տրամադրված բոնուսային միավորները կախված ակցիայի տեսակից կարող են համարվել անվավեր, եթե Հաճախորդը 3 (երեք) հաջորդող օրացուցային ամիսների ընթացքում չի կատարել ոչ մի Պատվեր:
ԳԼՈՒԽ 15. ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ
15.1 Դուք իրավունք ունեք ցանկացած պահի դադարեցնել Գլոբբինգի հետ Ձեր պայմանագրային հարաբերությունները՝ մինչև այդ կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր պարտավորությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:
15.2 Պայմանագրի լուծման և Գլոբբինգի էջում գործող հաշիվը փակելու նպատակով Հաճախորդը պետք է info@globbing.com էլեկտրոնային հասցեով կամ Ընկերության գրասենյակում ներկայացնի գրավոր և ՀՀ օրենսդրության իմաստով պատշաճ ստորագրված դիմում՝ Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։
15.3 Պայմանագրի լուծման դիմումի ներկայացումը հաստատում է, որ Հաճախորդը հրաժարվում է հաշվին առկա բոնուսից և ծանոթ է հաշվին առկա գումարի դրական մնացորդի հետ վերադարձի պայմաններին։
15.4 Հաճախորդը իրավունք ունի Գլոբբինգին ներկայացնել նաև Հաշվի ապաակտիվացման դիմում, որի պարագայում ժամանակավորապես կասեցվելու է Հաշվից օգտվելու հնարավորությունը։
15.5 Ցանկացած հիմքով իրավահարաբերությունների դադարման դեպքում Հաճախորդը համաձայնություն է տալիս, առ այն, որ իր անձնական հաշիվը փակելուց և ապաակտիվացնելուց հետո 5 տարի Գլոբբինգը պահպանի Հաճախորդի անունով պատվիրված և ստացված Առաքանիների վերաբերյալ բոլոր տվյալները:
15.6 Ընկերությունը իրավունք ունի միակողմանի դադարեցնել Ձեզ հետ ունեցած պայմանագրային իրավահարաբերությունները, եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, իր գործողություններով փորձում է այլ սուբյեկտների մոտ Ընկերության նկատմամբ ձևավորել բացասական կարծիք կամ այլ դեպքերում, երբ Ընկերությունը կգտնի, որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը: Սույն կետով նախատեսված հիմքերով իրավահարաբերությունների դադարման դեպքում Հաճախորդի բոլոր բունուսները զրոյացվում են:
ԳԼՈՒԽ 16. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Ծառայությունների կապակցությամբ ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Եթե վեճը չի լուծվում բանակցությունների միջոցով Կողմերը համաձայնվում են Ծառայությունների շուրջ ծագած բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, հանձնել «Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ» հիմնարկին՝ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, «ՀԲՄ ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի կանոնադրությանը և «ՀԲՄ ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի կանոնակարգին համապատասխան։ Կողմերը սահմանում են, որ արբիտրների կազմը ձևավորվում է «ՀԲՄ ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի կանոնակարգի համաձայն։ Արիտրաժի դատավարության լեզուն հայերենն է, արբիտրաժի վայրը ք. Երևանը։ Կողմերը պայմանավորվում են, որ վեճի քննությունը կիրականացվի միայն գրավոր նյութերի հիման վրա՝ առանց բանավոր քննության անցկացման։ Կողմերը տեղեկացվում են, որ «ՀԲՄ ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի կանոնադրությանը և «ՀԲՄ ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի կանոնակարգին կարող են ծանոթանալ Հայաստանի բանկերի միության կայքից՝ www.uba.am։ Վեճը լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։