Օգտվել հավելվածից Շարունակել բրաուզերում

Բոլոր ուղղությունների թարմացումներն այստեղ։ 

060 616 616

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ   

  1. Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Գլոբբինգ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք, Գլոբբինգ) կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները: Ընկերությունը ծառայություններ է մատուցում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում իր գործընկերների միջոցով:
  2. Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները, հրապարակային գործակալության (միջնորդավորման) պայմանագրի դրույթները (այսուհետ նաև՝ Պայմաններ կամ Պայմանագիր) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե ուղղակի այցելու:
  3. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:
  4. Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

ԳԼՈՒԽ 2. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

  1. Համաձայնվելով Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ Ձեր գտնվելու երկրի օրենքներով Դուք լրիվ գործունակ եք և իրավունք ունեք օգտվել Ծառայություններից: Եթե Ձեր գտնվելու երկրի օրենքներով Դուք լրիվ գործունակ չեք և չեք կարող ինքնուրույն օգտվել Ծառայություններից, դրանցից օգտվելու համար Դուք պետք է ստանաք ձեր ծնողների կամ այլ իրավասու անձանց համաձայնությունը: Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենքներով՝ օգտվելու Ծառայություններից: Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ   Մենք չենք կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:   

ԳԼՈՒԽ 3. ԳԼՈԲԲԻՆԳԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ 

  1. Գլոբբինգը իր հաճախորդներին մատուցում է ծառայություններ ուղղված օնլայն խանութներից ապրանքներ գնելու (այսուհետ նաև՝ Պատվեր), Պատվերները Հաճախորդին հասցնելու, ինչպես նաև Հաճախորդների կողմից հանձնված առաքանիները (այսուհետ նաև՝ Առաքանի կամ Պատվեր) մեկ հասցեից մյուսը հասցնելու հետ (այսուհետ նաև՝ Ծառայություններ):
  2. Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում և բացել Օգտագործողի հաշիվ (այսուհետ նաև՝ Օգտագործողի հաշիվ կամ Հաշիվ): Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ մեկ Հաշիվ: Օգտագործողներն իրավունք չունեն օգտագործել այլ Օգտագարծողի հաշիվը: Հաշիվը բացելիս Օգտագործողը պարտավոր է ճշմարիտ ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար և իրենք են կրում իրենց Հաշվով կատարվող գործառնությունների/գործողությունների համար պատասխանատվություն: Օգտագործողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշիվ եղել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Օգտագործողի Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Օգտագործողը:
  3. Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունները ներառում են սակայն չեն սահմանափակվում հետևյալով.
    • գործակալական պայմանագրերի հիման վրա օնլայն խանութներից Հաճախորդների անունից և վերջիններիս հաշվին ապրանքների գնում,
    • ընկերության միջոցով գնված Պատվերների փոխադրման կազմակերպում Հաճախորդներին,      
    • հաճախորդների կողմից  ինքուրույն  գնված  Պատվերների  փոխադրման կազմակերպում:      
    • հաճախորդների Առաքանիների փոխադրման կազմակերպում։
  4. Պատվերը կատարելիս Հաճախորդը պարտավոր է հաշվին ունենալ բավարար միջոցներ նշված Պատվերը գնելու համար։
  5. Գլոբբինգը իրավունք է վերապահում Պատվերները առաքել իր նախընտրած ճանապարհով, ինչպես նաև իր հայեցողությամբ մերժել Պատվերի կամ Առաքանու տեղափոխման Ծառայության մատուցումը յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձին: Ավիաընկերությունների, ծովային և ցամաքային փոխադրողների աշխատանքների կասեցման/դադարեցման՝ անկախ կասեցման/դադարեցման պատճառներից կամ ծառայության մատուցման ինքնարժեքի քսան և ավելի տոկոս փոփոխման կամ բեռի անվտանգ տեղափոխությունն ապահովելու անհնարինության առարկայական և/կամ հիմնավոր մտավախություն  ունենալու կամ նորմատիվ իրավական ակտերի ընդունելու կամ գործադուլ հայտարարելու կամ ցանկացած տեսակի ճգնաժամով պայմանավորված սահմանափակումներ կիրառելու կամ բեռնափոխադրումն իրականացնելու ցանկացած այլ խոչընդոտի ի հայտ գալու դեպքում Ընկերությունն իրավունք է վերապահում փոփոխել ընտրված ճանապարհը կամ տրանսպորտային միջոցը կամ ընտրված ճանապարհը և տրանսպորտային միջոցը (օդային, ջրային, ցամաքային)։ Վերոնշյալ թվարկվածներից մեկի կամ Ընկերությունից անկախ ի հայտ եկած այլ հանգամանքների առկայության դեպքում Ընկերությունը իրավունք ունի կատարել սակագների վերահաշվարկ: Եթե Ձեր Պատվերի չափերը այնպիսին են, որ Ընկերությունը հարկադրված է փոխել փոխադրող ընկերությունը, կամ եթե Պատվերը կարող է վտանգավոր լինել կամ խոչընդոտել այլ Պատվերների տեղափոխությունը, ապա Ընկերությունը իրավունք ունի հրաժարվել Պատվերը տեղափոխելուց կամ կոնկրետ Պատվերի փոխադրման համար սահմանել նոր սակագին։ Նման դեպքերում Ընկերությունն իրավունք ունի պահանջել Ձեզնից վճարել Պատվերի փոխադրման կամ մատուցված Ծառայությունների ողջ արժեքը՝ մինչև Պատվերը արտասահմանյան կամ ՀՀ պահեստից Ձեր նշած հասցե ուղարկելը։
  6. Ընկերությունը իրավունք է վերապահում հրաժարվել Պատվերի հետագա տեղափոխումից ցանկացած ժամանակ, եթե այդ Պատվերը որևէ ձևով վտանգում կամ խոչընդոտում է մյուս Պատվերների շարժը, կամ եթե այն վտանգ է ներկայացնում տեղափոխման գործընթացին մասնակից հանդիսացող անձնակազմին կամ սարքավորումներին, կամ երբ Պատվերի պարունակության առաքումը արգելվում է օրենքով կամ տեղափոխման համար օգտագործվող երրորդ կողմի կրիչների կանոններով:
  7. Գլոբբինգն իրավունք ունի այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է (տոնական օրեր, զեղչային ծրագրեր կամ միջոցառումներ և այլն) հետաձգել պատվերների առաքման ժամկետները, ինչպես նաև կասեցնել որոշակի Ծառայությունների մատուցումը:
  8. Գլոբբինգն իրավունք ունի կասեցնել Ձեզ մատուցվող Ծառայությունները՝ այդ թվում սառեցնելով Ձեր հաշվին առկա գումարի տնօրինման հնարավորությունը և Պատվերների առաքումն ու հանձնումը, այն դեպքերում, եթե Ձեր հաշվով կատարվող գործառնությունները կասկածներ կառաջացնեն հաշվում առկա գումարների ծագման կամ Պատվերի օրինական օգտագործման վերաբերյալ։ Նման դեպքերում Ծառայությունների կասեցումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Դուք կհիմնավորեք հաշվում առկա միջոցների օրինական ծագումը կամ Պատվերի նշանակությունը կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գործընթացների ավարտը։
  9. Դուք ընդունում եք, որ Ձեզ չպատկանող և սեփականատարիոջ կողմից չարտոնված քարտերով կամ վճարման այլ միջոցներով Ձեր կողմից կատարվող գործարքների բացահայտման կամ բանկերի կողմից Գլոբբինգից որևէ կերպ Ձեր կողմից օգտագործված գումարի հետ գանձման դեպքում Գլոբբինգն իրավունք ունի Ձեզնից պահանջելու տուգանք յուրաքանչյուր Պատվերի համար 200000 ՀՀ դրամ կամ օգտագործված գումարի մինչև 100%-ի չափով, որպես Գլոբբինգին պատճառված վնասի հատուցում։
  10. Գլոբբինգը պատասխանատվություն է կրում միայն իր պահեստ հասած և պահեստում ընդունված Պատվերներ փոխադրման համար։ Գլոբբինգի կողմից հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և դրանց խախտման համար Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում։

 ԳԼՈՒԽ 4. ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ   

  1. Իրենց բնույթով առաքման համար ընդունված Պատվերները դասվում են երկու դասի` ներքին և միջազգային:
  2. Ներքին Պատվերներով առաքվում են ներդրվածքներ, որոնց առաքումը տվյալ երկրի տարածքում արգելված չէ:
  3. Միջազգային Պատվերներով առաքվում են ներդրվածքներ, որոնք արգելված չէ`
    • ներմուծել որևէ երկրի տարածք.
    • արտահանել որևէ երկրի տարածքից և ներմուծել նշանակման երկիր:
  4. Գլոբբինգն իրավունք ունի հրաժարվելու այն Պատվերի ընդունումից, որը չունի համապատասխան փաթեթավորում կամ ձևակերպում:
  5. Անկախ ամեն ինչից Ընկերությունը չի տեղափոխում.
    • զենք, զինամթերք,
    • պատմական արժեք ունեցող արվեստի գործեր,
    • թանկարժեք մետաղների ձուլակտորներ և ջարդոն,
    • արտարժույթ,
    • վտանգավոր, պայթուցիկ և շուտ հրկիզվող նյութեր,
    • կենդանի բույսեր,
    • կենդանիներ,
    • այլ ապրանքներ, որոնք արգելվում են բեռնափոխադրման համար միջազգային, տեղական, միջպետական օրենքներով և նորմատիվներով, ինչպես նաև բեռնափոխադրող կազմակերպության ներքին ակտերով և կարգերով։
  6. Պատվերները տեղափոխման են ընդունվում փաթեթավորված: Սակայն Ընկերությունը իրավունք է վերապահում ստուգել փաթեթավորված Պատվերի պարունակությունը` նրանում տեղափոխման համար արգելված ապրանքների առկայությունը բացառելու նպատակով:
  7. Պատվերի փաթեթավորումը համարվում է միմիայն Ծառայությունից օգտվողի պարտականությունը: Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում սխալ կամ թերի փաթեթավորման հետևանքով Պատվերին հասցրած վնասի համար:
  8. Գլոբբինգը իրավունք է վերապահում վերափաթեթավորել Պատվերը, ապախմբավորել, խմբավորել՝ պահելով Պատվերի անվտանգության նորմերը և պահանջները։
  9. Հաճախորդն ընդունում է, որ Պատվերի քաշը Պատվերի առաքման և ստացման վայրերում կարող է տարբերվել, բայց ոչ ավել քան 100 (մեկ հարյուր) գրամը, ինչի արդյունքում Պատվերի քաշը կկլորացվի 100 գրամի ճշտութամբ դեպի վերև, որը չի ազդում Պատվերի նախապես որոշված գնի վրա:
  10. Յուրաքանչյուր Պատվեր պետք է հասցեագրված լինի` ունենալով ուղարկողի և ստացողի տվյալները: Հասցեի տվյալները գրվում են Պատվերի կամ ուղեկցող փաստաթղթի վրա:
  11. Կոնկրետ երկրի տարածքում առաքվող Պատվերի վրա նշվող ուղարկողի և ստացողի հասցեները պետք է լինեն այդ երկրում ընդունված պետական լեզվով:
  12. Միջազգային Պատվերների վրա հասցեները գրվում են լատինական տառերով, արաբական թվերով: Թույլատրվում է ստացողի հասցեն գրել նշանակման երկրի լեզվով` այն պայմանով որ նշանակման երկրի անվանումը գրվի նաև հայերեն:
  13. Դուք պարտավոր եք կրել մաքսային պահեստում Պատվերի պահպանման ծախսերը անձամբ, իսկ այն դեպքում, եթե դրանք կատարվել են Գլոբբինգի կողմից, ապա հատուցել կատարված ծախսերը: Եթե Ձեր Պատվերը Ձեր գործողոթյունների կամ անգործության արդյունքում Գլոբբինգ Ընկերության կամ որևէ այլ պահեստում կմնա 30 օրից ավել, ապա 30-րդ օրը լրանալուց հետո յուրաքանչյուր օրվա համար Ձեզնից կգանձվի 500 ՀՀ դրամ: Դուք պարտավոր եք հատուցել նաև Ձեր անգործության կամ Ձեր կողմից Պատվերը ժամանակին մաքսային պահեստից չվերցնելու արդյունքում Գլոբբինգի կատարած ծախսերն ու կրած վնասները: Ընկերության կամ գործընկերների արտերկրյա պահեստում Պատվերի պահառությունը արգելվում է և վաճառողից կամ առաքիչներից Պատվերը ստանալուն պես ձևակերպվում է բեռնափոխադրման նպատակով։
  14. Գլոբբինգն իրավունք ունի պատվերը՝ իր, կամ գործընկերոջ արտասահմանյան պահեստ հասնելուց 30 օր հետո ոչնչացնել, վաճառել կամ ցանկացած այլ կերպ տնօրինել, եթե Պատվերը 30 օրերի ընթացքում հնարավոր չի եղել նույնականացնել, պարունակում է արգելված ապրանքներ և/կամ, որոշ երկրների դեպքում, բացակայում են գնման փաստաթղթերը (ինվոյս)։ Դուք լիազորում եք Գլոբբինգին Ձեր անունով ստացված փոխադրման ոչ ենթակա կամ արգելված կամ փոխադրման սահմանափակում ունեցող և/կամ առանց գնման փաստաթղթերի (ինվոյս) Պատվերները ոչնչացնել և հրաժարվում եք այդ Պատվերների կապակցությամբ Գլոբբինգի նկատմամբ որևէ պահանջից։     
  15. Մաքսային օրենսդրության պահպանման և Պատվերի մաքսազերծման նպատակով Դուք պարտավոր եք Պատվերի առաքման ծանուցումը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում Գլոբբինգի կայքում Ձեր պատվերի բեռնային (tracking) համարի կամ Գլոբբինգի կողմից Ձեր Պատվերի համար ստեղծված նոր tracking համարի կողքը նախատեսված տողում նշել Ձեր Պատվերի գինը:
  16. Դուք տեղյակ եք և ընդունում եք, որ Պատվերի գինը Գլոբբինգի կայքում չնշելու դեպքում Գլոբբինգը կամ մաքսային մարմինները մաքսային օրեսնդրության պահպանման և պատվերը Ձեր կողմից ստանալը ապահովելու նպատակով ինքնուրույն կգեներացնեն և կնշեն Պատվերի գին, որից ծագող հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում եք Դուք:
  17. Ուղարկողի և ստացողի հասցեների տվյալները Պատվերի վրա նշվում են հետևյալ կերպ`
    • անունը (ֆիզիկական անձի անունը, հայրանունը և ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը),
    • փողոցը, շենքի, տան կամ բնակարանի համարը,
    • բնակավայրի անվանումը (քաղաքի, մարզի, գյուղի և այլն),
    • հեռախոսի կամ բջջային հեռախոսի համարը (առկայության դեպքում). երկրի անվանումը (միջազգային Պատվերների համար):
  18. Պատվեր գնելիս Դուք պարտավոր եք տրամադրել վաճառողին Ձեր անհատական էջի հասցեներ բաժնում առկա նույնականացման կոդը` Address 2-ը, իսկ վաճառողից բեռնային համարը ստանալուն պես՝ անմիջապես հայտարարագրել այն Գլոբբինգի կայքէջում՝ Ձեր հաշվի համապատասխան դաշտում։ Վերոնշյալ երկու համարները հանդիսանում են Ձեր, և Ձեր պատվերի բեռնափոխադրման տեսակի նույնականացման համարները։ Եթե Պատվերի վրա բացակայում է վերոնշյալ նույնականացման տվյալներից որևէ մեկը կամ անհամապատասխան են մուտքագրված տվյալները, ապա Ընկերությունը հնարավորության դեպքում կփորձի կապ հաստատել Ձեզ հետ Ձեր տրամադրած հեռախոսահամարով և, եթե նույն օրվա ընթացքում Դուք չպատասխանեք, ապա Պատվերը կառաքվի համաձայն Ձեր կողմից մուտքագրված բեռնային համարի հայտարարագրման մեջ առկա բեռնափոխադրման տեսակով և այն հասցեատիրոջը, ում էջում այն մուտքագրվել է, իսկ եթե բացակայում է բեռնային համարը, ապա հիմք կընդունվի Պատվերի վրա նշված Address 2-ը։ Հաճախորդն ընդունում է, որ սույն կետի պայմանը չպահպանելու դեպքում, Պատվերի հետ կապված բոլոր ռիսկերը կրում է վերջինս և հրաժարվում է նման դեպքերում Գլոբբինգին որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:     
  19. Ընկերությունը Ծառայությունը «ցպահանջ» կամ փոստային բաժանորդային արկղի հասցեով չի մատուցում:
  20. Պայմանագրային հաճախորդներին սուրհանդակային առաքման ժամանակ լրացվում է ձևաթուղթ, որը ստորագրում է ուղարկողը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը: Սուրհանդակը հաստատում է ընդունված Պատվերի քանակը: Լիազոր անձ է համարվում յուրաքանչյուր անձ, որը Պատվերը փոխանցում է ուղարկողի կողմից: Ձևաթղթի մեկ օրինակը մնում է ուղարկողի մոտ:
  21. Որոշ դեպքերում, որոնք կախված չեն Ընկերությունից, միջազգային Պատվերի համար լրացվող ձևաթուղթը կարող է ունենալ հատուկ բեռնային համար, որի միջոցով Հաճախորդը հնարավորություն ունի ինտերնետ ցանցի միջոցով հետևելու Պատվերի տեղափոխման ընթացքին, ընդհուպ մինչև նրա հասցեատիրոջը հանձնելու պահը: Այդ համարը նաև գրվում է Պատվերի յուրաքանչյուր կտորի վրա, ինչը թույլ է տալիս արագ վերականգնելու հասցեագրման տվյալները բեռնագրի կորստի դեպքում:
  22. Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Ձեր անձնագրային տվյալները պահվեն և մշակվեն Գլոբբինգի կողմից մաքսային ձևակերպումների իրականացման համար:

 ԳԼՈՒԽ 5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Ծառայությունների մատուցման համար վճարը ծառայություն ստացողից որոշվում է Պատվերների ընդունման ժամանակ գործող սակագներով, այնուհանդերձ եթե Պատվերի՝ մինչև բեռնափոխադրման հանձնումը ընկած ժամանակահատվածում ծառայության ինքնարժեքը բարձրացել է հինգ և ավելի տոկոսով, Ընկերությունն իրավունք է վերապահում միակողմանի վերանայել ծառայության արժեքը։
  2. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ օրենսդրությամբ սահմանված դեպքերում Պատվերը ենթակա է մաքսազերծման, ինչի պարտականությունը կրում է Ստացողը: Ընդ որում Հաճախորդը ընդունում է, որ Պատվերի մաքսազերծման հետ կապված խորհրդատվություն Գլոբբինգը չի իրականացնում: Հաճախորդի պարտականությունն է ինքնուրույն պարզել Պատվերի մաքսազերծման հավանականությունը: Հաճախորդը պարտավոր է իրականացնել օրենսդրությամբ նախատեսված մաքսազերծման և Պատվերը ստանալու համար բոլոր քայլերը: Այն դեպքում, եթե մաքսազերծման իրականացման ժամանակ Հաճախորդի անգործության հետևանքով Գլոբբինգը կրում է վնասներ, ապա Հաճախորդը պարտավոր է հատուցել այդ վնասները: Այն դեպքում, եթե մաքսազերծման ենթակա Պատվերը հաճախորդի կողմից չի ընդունվում 30-օրյա ժամկետում, ապա Ընկերությունը իրավունք ունի կազմակերպել Պատվերի վերադարձը դեպի ուղարկողը, ինչի համար բոլոր ծախսերի պատասխանատվությունը կրում է Հաճախորդը։      
  3. Այն Պատվերները, որոնց ներմուծման համար անհրաժեշտ են հատուկ արտոնագրեր, թույլտվություններ կամ լիցենզիաներ պետք է ճշտվեն Հաճախորդի կողմից: Հաճախորդն է պատասխանատու այդ Պատվերների համար վճարման ենթակա անհրաժեշտ վճարումների համար, ինչպես նաև բոլոր թույլտվությունների, արտոնագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ստացման և ներկայացման համար:
  4. Ընկերության կողմից տարբեր ակցիաների ընթացքում տրամադրված բոնուսային միավորները համարվում են անվավեր, եթե Հաճախորդը չի կատարել ոչ մի առաքում/գնում 3 հաջորդող ամիսների ընթացքում:
  5. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ Գլոբբինգը ծառայություններ է մատուցում տարբեր երկրներում, որոնք ունեն տարբեր դրամական միավորներ, ուստի որոշ դեպքերում Պատվերի առաքման արժեքը, կամ այլ գնանշումներ կարող են կատարվել ԱՄՆ դոլարով կամ այլ արժույթով, սակայն կանխիկ վճարման դեպքում վճարումը ենթակա է կատարման ստացման երկրի օրենսդրության համապատասխան այդ երկրի արժույթով Գլոբբինգի կողմից սահմանված փոխարժեքին համապատասխան:
  6. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ իր կողմից իր հաշվին մուտք արվող դրամական միջոցները կարող են արտահայտվել այլ արտաժույթով, ինչպես նաև ընդունում է, որ հաշվում արդեն իսկ առկա և արտարժույթով արտահայտված դրամական միջոցները կարող են արտահայտվել ՀՀ դրամով։ Ընդ որում, Հաճախորդը համաձայն է, որ արտարժույթի արտահայտումը ՀՀ դրամով կարող է կատարվել վճարման օրվա դրությամբ արտարժույթի վաճառքի փոխարժեքով։
  7. Հայաստանի Հանրապետություն առաքվող Պատվերների համար, որոշ դեպքերում Պատվերների կամ փոխադրման գները կարող են նշվել ԱՄՆ դոլարով կամ այլ արտարժութով, սակայն վճարումները կատարվում են ՀՀ դրամով՝ վճարման օրվա դրությամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից սահմանված արտարժույթի վաճառքի փոխարժեքով։
  8. Հաճախորդը պատասխաատվություն է կրում Գլոբբինգի իր հաշվին մուտքագրված գումարների ծագման օրինականության համար։ Այն դեպքում, եթե երրորդ անձանց կողմից Գլոբբինգին կամ այլ կազմակերպության պահանջ է ներկայացվում մուտքագրված գումարների օրինականության կապակցությամբ կամ կատարվում է գումարի հարկադրական վերադարձ, Հաճախորդը պարտավոր է հատուցել Գլոբբինգի կրած վնասները՝ հետգանձված գումարների չափով։ Մինչև վնասների հատուցումը Գլոբբինգն իրավունք ունի պահել և Ձեզ չհանձնել Ձեր Պատվերները։
  9. Հաճախորդն ընդունում է, որ Ծառայությունների մատուցման ընթացքում կարող է ծագել լրացուցիչ ծառայություններ մատուցման անհրաժեշտություն։ Հաճախորդը պարտավորվում է վճարել լրացուցիչ Ծառայության մատուցման համար ծագած լրացուցիչ վճարը, որը սահմանվում է Ընկերության կողմից և կարող է տեղադրված լինել Ընկերության սպասարկման կետերում և կայքի "Հաճախ տրվող հարցեր" կամ որևէ այլ բաժնում։
  10. Հաճախորդը պարտավորվում է մինչև Պատվերի ստանալը կամ առաքելը ամբողջությամբ վճարել Ծառայությունների մատուցման վճարը։ Մինչև Պատվերի ստանալը կամ առաքելը Դուք պարտավոր եք զրոյացնել և մարել Գլոբբինգի հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները՝ կապված կոնկրետ այդ կամ ցանկացած այլ Պատվերների հետ։ Գլոբբինգն իրավունք ունի պահել Պատվերը` ի ապահովումն իրեն հասանելիք վճարների, այդ թվում նաև այլ Ծառայությունների հետ կապված վճարների։ Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ իր հաշվին դրամական միջոցներ մուտքագրելուց հետո, նշված դրմական միջոցները մուտքագրվելու օրվանից 5 (հինգ) տարվա ընթացքում դրանք չօգտագործելու դեպքում, այն դուրս է գրվելու Հաճախորդի հաշվից։     

  ԳԼՈՒԽ 6. ՊԱՏՎԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Պատվերը տեղ է հասցվում ուղեկցող փաստաթղթի վրա նշված հասցեով և հանձնվում է Պատվերը ստացողին կամ նրա կողմից լիազորված անձին: Եթե Պատվերը հանձնվում է ստացողին Գլոբբինգի աշխատակցի կամ Ընկերության հետ համագործակցող այլ սուբյեկտի կողմից տուն առաքման միջոցով, ապա Պատվերը ստացող անձը հաստատում է ստացումը և ուղեկցող փաստաթղթի վրա նշում`
    • անունը և ազգանունը,
    • ստորագրությունը,
    • պատվերի հանձնման օրը և ժամը:
  2. Եթե Պատվերը ստացվում է Գլոբբինգի սպասարկման կենտրոններում ավտոմատացված համակարգի միջոցով, ապա սարքավորման միջոցով պատվերի կոդի սքանավորումը կամ համապատասխան կոդի մուտքագրումը հանդիսանում է հիմք Պատվերը ստացողին հանձնելու համար։      
  3. Իրավաբանական անձանց հասցեագրված Պատվերների հանձնման կարգը կարող է որոշվել իրավաբանական անձանց և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի համաձայն:
  4. Պատվերները ստացողին (օրինական  ներկայացուցչին)  հանձնելու անհնարինության դեպքում դրանք 30 օր պահպանվում են Ընկերությունում կամ վերջինիս գործընկերոջ մոտ: Ուղարկողը կամ ստացողը գրավոր դիմումով կարող է երկարաձգել Պատվերի պահպանման ժամկետները՝ մինչև երեք ամիս: Դիմում գրող կողմը վճարում է Պատվերի պահպանման համար:      
  5. Պատվերն օրենսդրությամբ և միջազգային պայմանագրով սահմանված կարգով վերադարձվում է հետադարձ հասցեով`
    • ուղարկողի դիմումի հիման վրա` մինչ ստացողին հանձնելը,
    • պատվերն ստացողի (օրինական ներկայացուցչի) կողմից ստանալ հրաժարվելու դեպքում,
    • նշված հասցեում ստացողի բացակայության դեպքում,
    • ստացողի հասցեի անընթեռնելիության դեպքում (ջնջված, պոկված և այլն),
    • այլ հանգամանքների դեպքում, որոնք բացառում են ծառայությունների մատուցման պայմանագրին համապատասխան Գլոբբինգի կողմից իր պարտավորությունների կատարումը:
  6. Այն դեպքում, եթե Պատվերը չի ընդունվում հասցեատիրոջ կողմից 30 օրվա ընթացքում և բացակայում է համապատասխան դիմումը պահպանման ժամկետը երկարացնելու համար, Ընկերությունը իրավունք ունի օտարել Պատվերը, իրեն հարմար գնով, ստացված գումարից պահել իր կողմից կատարված բոլոր ծախսերը, իսկ մնացած գումարը վերադարձնել Հաճախորդին կամ հանձնել նոտարի կամ փաստաբանի դեպոզիտ: Պատվերի Օտարման դեպքում, եթե ամբողջությամբ չի մարվում Ընկերության նկատմամբ Հաճախորդի պարտավորությունը, ապա Հաճախորդը պարտավոր է հատուցել պարտավորության մնացորդը։
  7. Տվյալ երկրի մաքսային սահմանով տեղափոխվող միջազգային Պատվերների մաքսային հսկողությունը և մաքսային ձևակերպումը, ինչպես նաև Ընկերության օպերատորի կողմից միջազգային Պատվերների հանձնումը հասցեատիրոջը (օրինական ներկայացուցչին) իրականացվում է այդ երկրի մաքսային օրենսդրության պահաջներին համապատասխան:
  8. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մաքսային հայտարարագրերի համար անկախ նրանց կազմման ձևից, ինչպես նաև Պատվերի մաքսային զննման ժամանակ մաքսային ծառայության կողմից կայացրած որոշումների համար:

ԳԼՈՒԽ 7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ՊԱՏՎԵՐԸ  

  1. Պատվերը հանձնվում է, եթե առկա է անձը հաստատող փաստաթուղթ: Պատվերները, որոնք հասցեագրված են մինչև 16 տարեկան անձանց, հանձնվում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա կամ օրինական ներկայացուցչին՝ համապատասխան փաստաթղթի հիման վրա:
  2. Պատվերը հանձնվում է միայն փաստաթղթերի բնօրինակների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարական վավերացմամբ պատճենների հիման վրա:
  3. Պատվերի կորստի հատուցման և նյութական  պատասխանատվության պայմանները սահմանված են Ընկերության գործընկերոջ երկրի օրենսդրությամբ:      
  4. Պատվերը կարող է հանձնվել նաև Հաճախորդի կողմից լիազորված անձին, եթե անձը ունի գրավոր լիազորագիր (այդ թվում Կայքում լրացված) և անձը հաստատող փաստաթուղթ:
  5. Պատվերը համարվում է պատշաճ հանձնված, եթե Գլոբբինգի սպասարկման կենտրոններում Հաճախորդը կամ այլ անձ ներկայացրել է Պատվերի հասցեատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ և դրա հիման վրա Պատվերը տրվել է Հաճախորդին, Պատվերի հասցեատիրոջը կամ Պատվերի հասցեատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրած անձին: Ձեր կամ որևէ այլ անձի կողմից Ձեր անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելը Մենք դիտարկելու ենք որպես Պատվերը ստանալու պատշաճ լիազորություն:   
  6. Պատվերը համարվում է պատշաճ հանձնված նաև այն դեպքում, եթե Պատվերը ստացվել է Գլոբբինգի սպասարկման կենտրոններում ավտոմատացված համակարգի միջոցով։ Հաճախորդները անվերապահորեն ընդունում են, որ համապատասխան կոդի մուտքագրումը համակարգ նշանակում է, որ այն մուտքագրած անձը հանդիսանում է Պատվերի պատշաճ ստացող սուբյեկտ։ Հաճախորդի կողմից օգտատիրոջ հաշվում «Հիշել քարտը» կոճակը սեղմելու և բարկոդը երրորդ անձին փոխանցելու, կամ բարկոդը ցանկացած այլ եղանակով երրորդ անձին հայտնի դառնալու դեպքում, երրորդ անձը հնարավորություն է ունենում համալրել տվյալ օգտատիրոջ հաշիվը նշված քարտից՝ բացասական հաշվի պարագայում, ընդ որում միայն ընկերության սպասարկման սրահների կամ ստացման կետերի տերմինալներից: Ընկերությունը որևէ պարագայում չի կարող պատասխանատվություն կրել անհատական բարկոդի՝ երրոդ անձանց հայտնի դառնալու, փոխանցվելու կամ այլ կերպ օգտագործվելու պարագայում Հաճախորդին հասցված վնասի համար։ Ցանակացած պարագայում Ընկերությունն իրավասու է Հաճախորդից գանձել մատուցված ծառայության գումարը։

ԳԼՈՒԽ 8. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ 

  1. Եթե Ծառայություններից օգտվողները Ընկերության ինտերնետային Կայքում բացել են իրենց հաշիվը և լիցքավորել, ապա մուտքագրված գումարը հետ է վերադարձվում Ծառայություններից օգտվողներին հետևյալ կարգով՝
    • եթե գումարը մուտքագրվել է օնլայն փոխանցման միջոցով, ապա գումարը կամ դրա մնացորդը վերադարձվում է նույն հաշվեհամարին, ընդ որում եթե գումարը համալրվել է 120 և ավելին օրացուցային օր առաջ, ապա գումարի վերադարձ կատարվում է հատուկ կարգով՝ հայտի հիման վրա, որը տրամադրվում է Գլոբբինգի կողմից։      
    • եթե գումարը մուտքագրվել է Ընկերության գործընկեր կազմակերպության գրասենյակում կամ տերմինալների միջոցով, ապա գումարը կամ դրա մնացորդը վերադարձվում է համապատասխան երկրի օրենսդրությամբ ընդունված գրավոր ապացույցի ներկայացման դեպքում (ստացական, ՀԴՄ կտրոն և այլն):   

ԳԼՈՒԽ 9. ԲՈՂՈՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ  ՀԱՏՈՒՑՈՒՄԸ 

  1. Ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը կամ վերջինիս գործընկեր կազմակերպությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք), այդ թվում` Պատվերի կորստի դեպքում պատճառված իրական վնասը հատուցելու պահանջով: Ցանկացած պարագայում Հաճախորդը, անկախ հաղորդակցման ձևից (գրավոր պահանջ, հեռախոսազանգ և այլն) և պատճառներից ( դժգոհություն, պատվերի կորուստ, վնաս և այլն) իրավունք չունի գործածել վիրավորական, արժանապատվությունը նսեմացնող բառեր և արտահայտություններ։ Նշված պայմանի խախտման դեպքում Ընկերությունն իրավունք է վերապահում առանց որևիցե նախազգուշացման արգելափակել Հաճախորդի հաշիվը և դադարեցնել ծառայությունների մատուցումը։ Ընդ որում Հաճախորդի հաշվի արգելափակումը չի ազատում կողմերին միմյանց նկատմամբ չկատարված պարտավորությունների ամբողջական կատարումից։
  2. Ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը կամ վերջինիս գործընկեր կազմակերպությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք), այդ թվում` Պատվերի կորստի դեպքում պատճառված իրական վնասը հատուցելու պահանջով:
  3. Պատվերը չառաքելու, Պատվերի վնասվածքի կամ կորստի հետ կապված գրավոր բողոքը ներկայացվում է Ընկերությանը 30 օրացուցային օրվա ընթացքում` Պատվերի հանձնման օրվանից կամ հանձնման համար սահմանված ժամկետի ավարտից սկսած: Ընդ որում, ժամկետի հաշվարկման երկու հիմքերի առկայության դեպքում ժամկետի ավարտ է համարվում ավելի ուշ լրացող ժամկետը:
  4. Միջազգային Պատվերի կորստի դեպքում որոնման համար գրավոր պահանջները (բողոքները) ընդունվում և քննարկվում են օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում:
  5. Գրավոր պահանջը (բողոքը) ենթակա է գրանցման` օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացնելիս` ծառայություններից օգտվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:
  6. Գրավոր պահանջին (բողոքին) կցվում են Ընկերության կամ գործընկեր կազմակերպության հետ կնքված ծառայության մատուցման պայմանագրի պատճենը և (կամ) անդորրագրի պատճենը և (կամ) Պատվերի ներդրի նկարագրի ցուցակի պատճենը (բացառությամբ այն դեպքերի, եթե Պատվերը կատարվել է օնլայն՝ Ընկերության կայքի միջոցով), ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանք հանդիսացող հիմնավորումները, իսկ պատճառված վնասի փոխհատուցման համար գրավոր պահանջ (բողոք) ներկայացվելու դեպքում` նաև պատճառված վնասի չափի մասին տեղեկությունները և մանրամասն հիմնավորված հաշվարկը:
  7. Գրավոր պահանջում (բողոքում) նշվում է`
    • դիմումատուի (օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
    • պահանջի (բողոքի) էությունը:
  8. Ընկերությունն ուսումնասիրում է գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
  9. Հաճախորդները գրավոր պահանջի (բողոքի) հետ կապված պատասխանին համաձայն չլինելու դեպքում կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանության օրենսդրությամբ նախատեսված միջոցների:
  10. Պատճառված վնասի փոխհատուցման դրամական միջոցի վճարումը կատարվում է Ընկերության կողմից` օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում:
  11. Պատվերի կորստի կամ վնասվածքի համար Ընկերության պատասխանատվությունը Ընկերության հայեցողությամբ կարող է սահմանափակվել 20,00 քսան հազար) ՀՀ դրամով բեռի կորստի համար կամ վերանորոգման արժեքով՝ Պատվերի վնասվածքի համար: Պատվերի ապահովագրումը և դրանից բխող ծախսերը իրականացվում են Հաճախորդի կողմից, իր ցանկությամբ և իր հաշվին։ Ընկերությունը ցանկացած պարագայում պատասխանատվություն չի կրում հեշտությամբ վնասվող այնպիսի ապրանքների բեռնափոխադրման կազմակերպման համար (ապակյա, ճենապակյա և այլն ), որոնց փաթեթավորումը՝ անկախ փաթեթավորման տեսակից՝ այն է տուփ, արկղ և այլն, ակնհայտորեն չի վնասվել բեռնափոխադրման կազմակերպման ընթացքում և առկա չէ ակնհայտ պատճառահետևանքային կապ արտաքին վնասվածքի և վնասված Ապրանքի միջև։
  12. 500 դոլարին համարժեք ՀՀ դրամ և ավել արժողությամբ Պատվերի դեպքում Պատվերի ապահովագրումը Հաճախորդի համար պարտադիր է: Ապահովագրողի ընտրությունը և համապատասխան ծախսերը Հաճախորդ իրականացնում է իր ցանկությամբ և իր հաշվին: 500 դոլարին համարժեք ՀՀ դրամ և ավել արժողությամբ Պատվերը չապահովագրելու դեպքում Հաճախորդը իրավունք չունի Ընկերությանն որևէ պահանջ ներկայացնել Պատվերի կորստի կամ վնասնվածքի համար։ Տվյալ պարագայում Ընկերության պատասխանատվությունը կարող է վրա  հասնել բացառապես Ընկերության ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի, մեղքի առկայության՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվելու պարագայում: Նշված դեպքում պատվերի կորստի կամ վնասվածքի հատուցումը իրականացվում է սույն պայմաններով և/կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:  
  13. Պատճառված վնասի փոխհատուցումը Հաճախորդին վճարելուց հետո Պատվերի հայտնաբերման դեպքում այն հանձնվում է Հաճախորդին, ինչի դեպքում Հաճախորդը պարտավոր է անհապաղ, մինչև Պատվերը ստանալը հետ վերադարձնել պատճառված վնասի փոխհատուցման գումարը` բացառությամբ Պատվերը ուշացումով առաքելու համար գանձվող գումարի, եթե նման գումար տրվել է: Եթե Հաճախորդը հրաժարվում է փոխհատուցման գումարը վերադարձնել, ապա Պատվերը անցնում է ընկերության սեփականությանը:
  14. Ամեն դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր արտասահմանյան պահեստ հասցված Պատվերների ամբողջականության և համապատասխանության համար։
  15. Դուք պարտավոր եք Պատվերը ստանալիս ստուգել դրա ամբողջականությունը։ Պատվերը ստանալուց հետո առաջացած կամ բացահայտված թերությունների համար, որոնք Ձեր կողմից չեն նշվել Պատվերը ստանալիս, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։

ԳԼՈՒԽ 10. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ, ԿԱՅՔԵՐԸ ԵՎ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ  

  1. Ընկերության Կայքը կարող է պարունակել այլ Կայքերի հղումներ կամ հիպերլինկեր (այսուհետ նաև՝ Այլ Կայքեր), հոդվածներ, լուսանկարներ, նկարներ, ապրանքներ, գրաֆիկ նկարներ, ձայնային և տեսանյութեր, տեղեկություններ, ծրագրեր և այլն, որոնք տեղադրված են կամ պատկանում են երրորդ անձանց (այսուհետ նաև՝ Երրորդ անձանց նյութեր): Ընկերությունը չի ներկայացնում այդ Երրորդ անձանց, չի ստուգել դրանց կողմից տեղադրվող նյութերի ամբողջականությունը, ճշմարտացիությունը, հավաստիությունը և պատասխանատվություն չի կրում Երրորդ անձանց նյութերի և Այլ Կայքերի համար:
  2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մեր Կայքի միջոցով երրորդ անձանց կողմից առաջարկվող և մատուցվող ծառայությունների, ապրանքների և աշխատանքների համար:
  3. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր միջոցով կամ օգնությամբ երրորդ անձանց կայքերից գնված ապրանքերի որակի, սարքինության, ամբողջականության, ինչպես նաև այդ ապրանքները Ձեր ակնկալիքներին համապատասխանելու համար։ Դուք ամբողջովին պատասխանատվություն եք կրում նման Պատվերները ստանալու, այն մաքսազերծելու, Երրորդ անձանց հետ բանակցելու, Պատվերը վերադարձնելու և Պատվերի հետ կապված ցանկացած այլ գործողության համար։

ԳԼՈՒԽ 11. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ       

  1. Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները: Երբ Դուք օգտվում եք Կայքից, Մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և Կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ Օգտագործողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի Ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների կամ մեր սպասարկման կենտրոնի միջոցով կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:
  2. Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ձեր Ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների ընդունում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:
  3. Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`
    • ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
    • Ձեզ հետաքրքրող Ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,
    • կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,
    • Ձեր հաշիվը կարգավորելու և մեր Ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
    • կայքի օգտագործումը վերլուծելու, Կայքը և Ծառայությունները բարելավելու համար,
    • կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
    • օրենքով նախատեսված այլ դեպքերում: 

ԳԼՈՒԽ 12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԿԱՄ ԼՈՒԾՈՒՄ 

  1. Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:
  2. Պայմանագրի լուծման և Գլոբբինգի էջում գործող հաշիվը փակելու նպատակով Հաճախորդը պետք է info@globbing.com էլեկտրոնային հասցեով կամ Ընկերության գրասենյակում ներկայացնի դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։
  3. Պայմանագրի լուծման դիմումի ներկայացնելը հաստատում է, որ Հաճախորդը հրաժարվում է հաշվին առկա բոնուսից և ծանոթ է հաշվին առկա գումարի դրական մնացորդի հետ վերադարձի պայմաններին։
  4. Ընկերությունը իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, իր գործողություններով փորձում է այլ սուբյեկտների մոտ Ընկերության նկատմամբ ձևավորել բացասական կարծիք կամ այլ դեպքերում, երբ Ընկերությունը կգտնի, որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը: Սույն կետով նախատեսված հիմքերով Պայամանգրի լուծման դեպքում Հաճախորդի բոլոր բունուսները զրոյացվում են:
  5. Եթե Պայմանագրի լուծման պահին Հաճախորդի հաշվին առկա է գումարի դրական մնացորդ, ապա գումարը վերադարձվում է համաձայն Պայմանների 8-րդ գլխի։
  6. Այն դեպքում, եթե Հաճախորդը Պայմանագրի լուծման պահից 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում չի ներկայացնում Պայմանների 8-րդ գլխով նախատեսված վճարման փաստը հավաստող անդորրագիրը (օրինակ՝ ՀԴՄ), ապա հաշվին առկա մնացորդը անցնում է Ընկերության սեփականությանը։

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ՊԱՅՄԱՆԱԳԻՐ       Պայմանագիրը կարող եք տեսնել այստեղ։

Թարմացված է՝ 01.06.22