Օգտվել հավելվածից Շարունակել բրաուզերում
Բոլոր ուղղությունների թարմացումներն՝ այստեղ։

060 616 616
Հաճախ տրվող հարցեր
Գրանցվելուն պես Դուք ստանում եք անհատական հասցե ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Չինաստանում, ՌԴ-ում, Դուբայում և Իտալիայում, որը կարող եք օգտագործել օնլայն գնումներ կատարելիս: Գլոբբինգի Ձեր էջում ԻՄ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՍՑԵՆ բաժնում կարող եք տեսնել յուրաքանչյուր առաքման եղանակին համապատասխան առաքման հասցեն:
Այո: Ձեր գրանցումը հաստատող նամակը ստանալուն պես, կարող եք ազատ օգտվել մեր ծառայություններից :
Ձեր Գլոբբինգ հասցեն պարզապես փոստային հասցե չէ: Դրա հետևում մեր գրասենյակներն ու պահեստներն են: Որոշ առաքող ընկերություններ /UPS, DHL,FedEx/, ինչպես նաև օնլայն խանութներ փոստային արկղի հասցեով առաքում չեն իրականացնում:
Ստուգեք, թե արդյոք ստեղնաշարը մեծատառ է տպում, թե փոքրատառ: Ստուգեք ինտերնետ կապը: Եթե ամեն դեպքում չի ստացվում մուտք գործել Ձեր էջ, դիմեք մեր մասնագետներին զանգահարելով 060 616 616:
Այո՛, գնման փորձ կարող եք կատարել նաև այլ օնլայն խանութներից: Վճարելիս որպես առաքման հասցե մուտքագրեք Ձեր Գլոբբինգ հասցեն և մենք կստանանք ու կառաքենք Ձեր գնումը:
Այո՛, Գլոբբինգ-ի ծառայությունները թույլ են տալիս մեծապես տնտեսել: < Հաճախ խանութները գնումներն առաքում են մեծ փաթեթավորմամբ: Նման դեպքերում մենք ԱՆՎՃԱՐ վերափաթեթավորում ենք ծանրոցը մեր արտասահմանյան պահեստում՝ փոքրացնելով դրա չափսերը; Արդյունքում Դուք խնայում եք դեպի ՀՀ առաքման ժամանակ: Տրամադրելով հասցեներ 5 երկրներում, մենք հնարավորություն ենք տալիս օգտվել արտերկրի բոլոր մեծ ու փոքր զեղչերից և ձեռք բերել ապրանքներ անհամեմատ ցածր գներով: Կարող եք գտնել լավագույն խանութների մշտապես թարմացվող լավագույն առաջարկները մեկ էջում:
Մենք մշակել ենք <<Գնիր իմ փոխարեն >> ծառայությունը, որի դեպքում Դուք ուղարկում եք մեզ ապրանքի հղումը ԳՆԻՐ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ ծառայության էջից, իսկ մենք իրականացնում ենք գնումը միջազգային քարտերով:
Գոյություն ունեն չափսի մի քանի սանդղակներ: Հետևյալ հղումներով կգտնես օգտակար գործիքներ՝ վերածելու չափսերը  
OnlineConversionMen OnlineConversionWomen OnlineConversionShoes.
Մենք առաջարկում ենք ծառայություններ, որոնք լուծում են գնումների գործընթացում առկա կոնկրետ խնդիրներ: Մանրամասներն՝ այստեղ  
Ծառայությունների սակագների հետ կարող եք ծանոթանալ այստեղ:  
Այցելեք հետաքրքրող ծառայության էջ, զանգահարեք հաճախորդների աջակցման կենտրոն 10:00-22:00: Բոլոր ծառայություններն այստեղ  
Մեր ծառայություններն ունեն մեկ հիմնային ուղղվածություն՝ տալիս են հնարավորություն խնայել գումար և ժամանակ և ունենալ անսահմանափակ ընտրության հնարավորություն: Բոլոր ծառայություններն այստեղ  
Ծավալային քաշը հաշվարկվում է հիմնվելով ծանրոցի բարձրության, լայնության և երկարության վրա:Ծավալային քաշը հաշվելու համար անհրաժեշտ է բազմապատկել ծանրոցի բարձրությունը, երկարությունը, լայնությունը, այնուհետև արդյունքը բաժանել ծավալային գործակցով` Բեռնափոխադրող ընկերությունները օգտագործում են հաշվարկի այս ձևը, որպեսզի կարողանան ճշգրիտ գնահատել մեծ ծանրոցների բեռնափոխադրման արժեքը: Մանրամասներն այստեղ:
Պարզապես մուտքագրեք ծանրոցի չափերը մեր Առաքման Հաշվիչի համապատասխան դաշտում: Վերջնական արդյունքները կարող են փոխվել` կախված ծանրոցի փաստացի չափերից և Ձեր ընտրած առաքման եղանակից:
Գոյություն ունի միջազգային առաքման համար արգելված իրերի ցուցակ, որը կիրառվում է ողջ աշխարհում: Միջազգային առաքման համար արգելված ապրանքատեսակների ցանկին կարող եք ծանոթանա այստեղ :