Ինչպես առաքել ծանրոցներ ԱՄՆ
Մոտեցրեք ծանրոցը մեր սպասարկման սրահներից մեկը (բացառությամբ Էլիտ Պլազայի)
Տրամադրեք ուղարկողի և ստացողի անձնական տվյալները
Վճարեք առաքման համար, և ծանրոցը կուղարկվի ≈5-10 աշխ․ օրվա ընթացքում
Անհատական սակագնի հարցում
Եթե հաճախ եք ուղարկում կամ պատրաստվում եք առաքել մեծ քանակությամբ ծանրոցներ, կարող եք դիմել անհատական սակագին ստանալու համար զանգահարելով` 060 616-616:
Հաճախ տրվող հարցեր
Ծանրոցը մեր ԱՄՆ պահեստից այլ ԱՄՆ հասցե առաքելու դեպքում հնարավոր է ավելանա ԱՄՆ-ի ներքին առաքման արժեքը: Այս դեպքում հնարավոր է նաև փոխվի առաքման ժամկետը` կախված առաքման հասցեից։ Ի դեպ, մենք կարող ենք միջնորդել, որպեսզի ներքին առաքման ծառայություն մատուցող ընկերությունը հավելյալ վճարի դիմաց հանձնի փաթեթը ստացողի ստորագրությամբ՝ լրացուցիչ ապահովության համար։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ դեպքերում, մեզնից անկախ, արտահանվող երկրում կարող են կիրառվել տեղական հարկեր, որոնք ենթակա են վճարման հաճախորդի կողմից։
Ապրանքի քաշը կլորացվում է վերև՝ մինչև 1 կգ 6000 դրամ առաջին 1 կգ-ի համար, իսկ դրանից հետո կլորացումը կատարվում է մինչև վերևի 500 գրամ: ՀՀ-ից ԱՄՆ ծանրոցների առաքման արժեքը հաշվարկվում է իրական և ծավալային քաշերից առավելագույնով։
Օրինակ՝
0,8 կգ բեռի առաքումը կարժենա 8000 դրամ։
6000 դրամ (1 կգ-ի արժեք) + 2000 դրամ (ֆիքսված վճար) = 8000 դրամ։
1,2 կգ բեռի առաքումը կարժենա 11000 դրամ։
6000 դրամ (1 կգ-ի արժեք) +3000 դրամ (0,2 կգ-ն կլորացված 0,5 կգ-ի) +2000 դրամ (ֆիքսված վճար) = 11000 դրամ։
1. Ալկոհոլային խմիչքներ, օծանելիք:
2. Պայթունավտանգ, հրավտանգ, դյուրավառ, քիմիական նյութեր (թունաքիմիկատներ):
3. Զենք և զինամթերք:
4. Թանկարժեք մետաղներ:
5. IQOS, ծխախոտ։
6. Փաստաթղթեր (եթե բնօրինակը չի), արժույթ, արտարժույթ, արժեթղթեր (ներառյալ՝ վիճակախաղի տոմսեր):
7. Կենդանիներ (կաշի, մորթի և այլն), բույսեր:
8. Ռադիոակտիվ պարագաներ, դեղամիջոցներ:
9. Բուրդ:
10․ Նկարներ (մշակութային արժեք ներկայացնող)։
11․ Արագ փչացող սննդամթերք։
12․ Տեխնիկա (լիթիում-իոնային մարտկոցներ և մարտկոցներ պարունակող)։