Dap հավելվածի Գաղտնիության քաղաքականություն
1. Գաղտնիության քաղաքականություն
1.1. Մեր կայքէջն օգտագործելով, կամ մեր կայքէջի միջոցով որևէ ծառայություն մատուցելով` Դուք համաձայնում եք տվյալների մշակման՝ այս քաղաքականությամբ սահմանված կարգին:
1.2. Սույն կանոնների իմաստով տվյալների մշակումը իր մեջ ներառում է անկախ իրականացման ձևից և եղանակից ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է Ձեր տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու հետ։
1.3. Դուք համաձայնում եք, որ ծառայությունների մատուցումն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար Ընկերությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և սույն պայմանների համաձայն մշակում է Ձեր անձնական տվյալները:
1.4. Մշակվող անձնական տվյալները վերաբերում են այն տեղեկատվությանը, որը թույլ է տալիս ուղղակի կամ անուղղակի նույնականացնել Ձեր ինքնությունը, և կարող է օգտագործվել Ձեր անձի ինքությունը պարզելու, Ձեզ հետ կապվելու կամ Ձեր գտնվելու վայրը պարզելու նպատակով: Մշակվող անձնական տվյալներ են՝
1.4.1. Անունը, ազգանունը, հայրանունը, անվանումը, ֆիրմային անվանումը, հասցեները, էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները.
1.4.2. Պատվերների առաքման հասցեները և պատվերների առաքումը կազմակերպելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը.
1.4.3. Պատվերների պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը.
1.4.4. Տեղեկատվության ավտոմատ հավաքագրման համար մենք օգտագործում ենք քուքիներ (cookies), որոնք ինտերնետ բրաուզերի կողմից Ձեր համակարգիչ և/կամ հեռախոս ներբեռնած և այնտեղ պահպանվող փոքր տեքստային ֆայլեր են։ Նման ֆայլերն օգնում են ստանալ տեղեկատվություն Կայքէջ Ձեր հաճախելիության պարբերականության, նախընտրելի Ծառայությունների վերաբերյալ։ Նման կերպ մենք փորձում ենք հեշտացնել Կայքէջի որոշ հատկություններից Ձեր օգտվելու հնարավորությունը՝ հիմնվելով Կայքէջի՝ Ձեր օգտագործման նախապատմության վրա:
1.5. Ձեր անձնական տվյալները մշակվում են Ձեզ հետաքրքրող ծառայությունները և մատուցված ծառայությունները բարելավելու նպատակով։ Բացի այդ. Ձեր անձնական տվյալների մշակումը նաև նպատակ ունի իրականացնել Ձեր նույնականացումը և կանխել Ձեր կողմից Կայքէջի սխալ օգտագործումը, ինչպես նաև պաշտպանել Կայքէջը այլ անձանց ապօրինի միջամտություններից։
1.6. Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները: Դուք իրավունք ունեք ետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը, որպիսի դեպքում մենք պարտավորվում ենք դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը։
1.7. Եթե կարծում եք, որ Ձեր անձնական տվյալները սխալ են մշակվել կամ ունեք բողոք այն բանի հետ կապված, թե ինչպես են Ձեր անձնական տվյալները մշակվում, ապա Դուք Ընկերությանը բողոք ներկայացնելու իրավունք ունեք: Դուք իրավունք ունեք դիմել Ընկերությանը Ձեր անձնական տվյալները ուղղելու, փոփոխելու կամ ոչնչացնելու համար:
1.8. Ձեր անձնական տվյալների մշակման համաձայնությունը տրվում է մինչև Ձեր կողմից անձնական տվյալների մշակման դադարեցման դիմումի ներկայացումը։ Ընկերությունը պարբերաբար վերանայում է անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների: