Մենք բաց ենք և աշխատում ենք։ Բոլոր ուղղությունների թարմացումներն այստեղ։

060 616 616

Արգելված ապրանքատեսակներ

Ստորև կարող եք գտնել միջազգային առաքման համար արգելված ապրանքատեսակների ցուցակը.

 

Ցանկացած ապրանք, որն արգելված է միջազգային զինփոխադրումների կանոնակարգերով ITAR, առևտրի, մաքսային և սահմանային պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ պետդեպարտամենտ և ԱՄՆ գանձապետարանի կողմից:

  • Էլեկտրոնային տեխնիկա կամ ցանկացած սարքավորում, որը պահանջում է արտահանման վերահսկման հերթական համար ECCN (Export Control Classification Number)

  • Կենդանիներ (այդ թվում՝ մարմնի մասեր, ինչպիսիք են՝ կաշին, մորթին և այլն) ողջ կամ մեռած

  • Մշակույթի գործեր (այդ թվում՝ հնաոճ և հավաքածուի մաս կազմող)

  • Թանկարժեք մետաղների ձուլվածքներ

  • Արժույթ (ներառյալ՝ վիճակախաղի տոմսեր)

  • Վտանգավոր/վնասակար/ արագ հրկիզվող նյութեր (Գերմանիայից՝ սպիրտ պարունակող հեղուկներ, օծանելիք և դեզոդորանտներ) 
  • Դեղ, Դեղորայք
  • Զենք, զինամթերք, հրազեն (ներառյալ ՝ մասերը) 

  • Թարմ կամ չորացրած բույսեր 

  • Արագ փչացող սննդամթերք

Եթե ավիափոխադրող ընկերությունը Պատվերը չի առաքում, ելնելով օդային բեռնափոխադրումների համար արգելված ապրանքերի մասին միջազգային, միջպետական, ներպետական կարգավորումներից կամ այլ օրենքներից և/կամ ընկերության ներքին ընթացակարգերից, Գլոբբինգ ՍՊԸ-ն իրավունք է վերապահում ծանրոցի առաքման մեթոդը փոխել ստանդարտ փոխադրմամբ։

Չինաստանից առաքման համար արգելված ապրանքատեսակների ցանկն այստեղ։ 

Օդային առաքման համար վտանգավոր ապրանքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: