Մենք բաց ենք և աշխատում ենք։ Բոլոր ուղղությունների թարմացումներն այստեղ։
060 616 616
Մենք բաց ենք

և արել ենք ամեն բան, որ բոլոր ուղղություններն աշխատեն և առաքումներն իրականացվեն բնականոն ռեժիմով:

Պահեստներ և առաքում | 05.08.20

Երկիր
Ծանրոցների ընդունում
  Օդային
  Ցամաք և ծով
Մեկնաբանություն  
Բնականոն Բնականոն    
Բնականոն   -      
Հնարավոր են ≈5 օր տատանումներ -   Հնարավոր են առաքման ժամկետների որոշակի տատանումներ:  
Հնարավոր են տատանումներ   Կան տատանումներ  

Չինաստանից վերգետնյա առաքումները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ ղազախա-չինական սահմանային անցակետում համաճարակային վիճակի վատթարացման արդյունքում ակնցակետը փակվել է։ Պաշտոնական տեղեկությունն այստեղ։ Ծովային առաքման դեպքում հնարավոր են տատանումներ։

 

 

 
Բնականոն -      
Չվերթները դադարեցված են -      
Բնականոն   Բնականոն      
Covid-19-ով պայմանավորված ՀՀ-ից ԱՄՆ արտահանումը ժամանակավորապես անհասանելի է։

Այլ բաժինների աշխատանք

Մեր բոլոր սրահներն աշխատում են բնականոն, բացառությամբ  Վիվա-ՄՏՍ-ում գտնվող ծանրոցի ստացման կետերից։ Սրահների աշխատանքային ժամերը կարող եք տեսնել այստեղ:

Վիրուսի կանխարգելման նպատակով մուտքը սրահներ թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակով և ձեռնոցներով։

Սրահում միաժամանակ կարող է լինել մինչև երկու հաճախորդ։

Մեր սպասարկման սրահներն օրական մի քանի անգամ օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով:

Հիշեցնենք, որ մեր ինովացիոն, ռոբոտացված համակարգով աշխատող սրահներում կարող եք ծանրոցներ ստանալ առանց մարդկային շփման։

Խորհուրդ ենք տալիս, անհրաժեշտության դեպքում, Ձեր Գլոբբինգ հաշիվը լիցքավորել օնլայն՝ մեր կայքի կամ հավելվածի միջոցով։

Հաճախորդների հեռախոսային և օնլայն սպասարկման կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով. Երկ-Կիր 10։00-22։00:
Ստեղծված իրավիճակում Ձեզ ամենահարմար ծառայությունները մատուցելու համար մեր «տուն առաքում» ծառայությունը գործում է բոլոր սրահներից։Արաբկիր սրահից առաքում կարող եք պատվիրել 14:00-18:00 կամ 18:00-22:00-ը, մյուս սրահներից առաքումը կիրականացվի 18:00-22:00-ը։ Առաքումն իրականացնելուց առաջ առաքիչը կզանգահարի Ձեզ։ Մարզեր առաքումը իրականացվում է օրացույցում Ձեր ընտրած օրվանից հետո 1-3 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաքում իրականցվում է միայն մարզային քաղաքներ ու այնտեղ գործող Պրես Ստենդ կազմակերպության թերթի կրպակներ։ Կրպակի հասցե առաքելուց հետո Ձեզ զանգով կտեղեկացնեն։
Մեր Գնումների բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով․ Երկ-ՈՒրբ 13:00-22:00։